ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոռացկոտ Արամ Սարգսյանի «փորացավը» Սերժ Սարգսյանի առանձնատունն է

17.04.2018 14:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Մոռացկոտ Արամ Սարգսյանի «փորացավը» Սերժ Սարգսյանի առանձնատունն է

Մնում է զարմանալ ու զարմանալ Արամ Սարգսյանի կարճ հիշողության վրա, երբ վերջինս Սերժ Սարգսյանի մասին դեժավյուի մասին հարցադրումներ է տալիս: Հավանաբար Ա. Սարգսյանը մոռացել է, որ, երբ ժառանգական կարգով ստաձնեց երկրի վարչապետի պաշտոնը, ինչ մակարդակի իջեցրեց թե՛ պաշտոնի նշաձողը, թե՛ երկրի տնտեսությունը: Վարչապետից պատգամավորմ պատգամավորից հետո էլի պատգամավոր վերարտադրվող Արամ Սարգսյանը հավանաբար նաեւ մոռացել է, որ ընդամենը մեկ տարի առաջ խոհրդարանական ընտրություններում առաջադրվելով պատգամավորության թեկնածու ստացել էր ընդամենը մի քանի հարյուր ձայն՝ Սյունիքում: Այսինքն՝ ընտրողների ձայների զրո ամբողջ ինչ որ տասներորդական տոկոսներ: Անգամ հազար ձայն չունեցող նախկին վարչապետը այնուամենայնիվ այսօր ԱԺ ամբիոնից փորձում է խրատներ տալ Սերժ Սարգսյանին: 

Արթուր Գասպարյանը չի հանդիսանում Լևոն Սարգսյանի քրոջ որդին. ՊԵԿ-ը պարզաբանում է

Այդ խրատներից մեկն էլ, էլի կարծես թե առնչվում է հիշողության կորստի հետ եւ օրենքի սահմանված կարգով: Ինչպես առաջին եւ երկրորդ նախագահին, այդպես էլ երրորդին տրված առանձնատանը, չգիտես ինչու Արամ Սարգսյանի մոտ անառողջ խանդ է առաջացնում: Սակայն նա մոռացել է, որ ոչ մի օրենքով, այլ, հենց այնպես նվեր է ստացել Սովետական Հայաստանի ամենախոշոր եւ եկամտաբեր գործարաններից մեկը՝ Արարատի ցեմենտի գործարանը, միայն այն  իրավունքով, որ գործարանը գտնվում էր Արարատում, իսկ նա Վազգեն Սարգսյանի եղբայրն է: Ի դեպ, Արամ Սարգսյանը անգամ չկարողացավ կառավարել նվեր ստացած պատրաստի եւ աշխատող գործարանը այն հասցնելով սնանկության դուռը: Համեմատեք, ուր մի հսկայական գործարան, չգիտես ինչպես սեփականաշնորհած, ուր մի առանձնատուն՝ օրենքով նախատեսցած կարգով տրամադրված:

Արամ Սարգսյանի հիշողւթյունը կաղում է նաեւ արտաքին աշխարհի առումով: Չգիտես ինչու նա հանկարծ հիշեց ԵԱՏՄ-ի երկրների առաջնորդներին, թե իբրեւ վերջիններս երկար տարիներ մնում են իրենց պաշտոններին եւ Սերժ Սարգսյանը իբրեւ իրենցից հետ չի ուզում մնալ: Գուցե Ա. Սարգսյանը չգիտի, կամ գուցե մոռացել է, որ 2017 թվականի հոկտեմբերին ԵԱՏՄ անդամ Ղրղզստանում փոխվեց երկրի նախագահը: Իսկ Ա. Սարգսյանի այդքան սիրված եվրամիության առաջատար երկիր Գերմանիայում վարչապետ Մերկելը ընդամենը մեկ ամիս առաջ վերընտրվեց իր չորրորդ պաշտոնավարման ժամկետին: 

Ահա այսպիսին է Ա. Սարգսյանի կարճ հիշողությունը: 

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА