ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանն ու համակիրները շրջափակեցին ՀՀ դատախազության շենքը. թարմացվող

17.04.2018 13:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նիկոլ Փաշինյանն ու համակիրները շրջափակեցին ՀՀ դատախազության շենքը. թարմացվող

12:55

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանն ու համակիրները սկսեցին ՀՀ դատախազության շենքի շրջափակումը՝ նստելով շենքի շքամուտքում:

Բելառուսի կողմից «Պոլոնեզներ»-ի վաճառքն Ադրբեջանին անընդունելի է. Նիկոլ Փաշինյան

«Ես սկսում եմ Դատախազության շենքի մուտքի շրջափակումը»,- հայտատարեց Փաշինյանը և նստեց մուտքի մոտ:

12:49

Մեկնարկում է ժողովրդական, ոչ բռնի թավշյա հեղափոխություն: Այս մասին քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: 

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ երկրում հեղափոխական վիճակ է», - հայտարարեց նա:

Նշենք, որ ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարժվում են Հանրապետության հրապարակ՝ կառավարական շենքեր շրջափակելու:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА