ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու արցախա-ադրբեջանական շփման գծում

17.04.2018 11:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու արցախա-ադրբեջանական շփման գծում

Ապրիլի 18-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի հյուսիսարևելյան ուղղությամբ։  

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնականներ Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և Միխայիլ Օլարուն (Մոլդովա)։

Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:

Ովքե՞ր են քաղաքապետի թեկնածուները. ՔՊ-ն երեք թեկնածու է դիտարկում․ «Ժողովուրդ»

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА