ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ելքից» ԱԺ հատուկ նիստին հարց ուներ միայն Արտակ Զեյնալյանը

17.04.2018 12:24 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ելքից» ԱԺ հատուկ նիստին հարց ուներ միայն Արտակ Զեյնալյանը

ԱԺ հատուկ նիստում ՀՀ վարչապետի թեկնածու, ՀՀԿ ղեկավար, ՀՀ երրորդ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ շարունակում է պատասխանել պատգամավորների հարցերին: Հատկանշական է այն, որ ԱԺ «Ելք» խմբակցությունից նիստին հարց ուներ միայն «Հանրապետություն» կուսակցությունից դաշինքում ընդգրկված ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԸ: Առաջին հայացքից սա կարելի է զարմանալի համարել, բայց նրա ակտիվ մասնակցությունն ամբողջությամբ իրադարձությունների զարգացման տրամաբանության սահմաններում է: Երեկ երբ ԱԺ պատգամավոր ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ հիվանդանոցից վերադարձավ եւ միացավ ցուցարարներին, նրան դիմավորում էին բոլոր «Ելքի» պատգամավորները բացի Ա. Զեյնալյանից: Կարծես թե, Ա. Զեյնալյանը բոլորովին այլ ճանապարհային քարտեզ ունի, որը ո՛չ «Լուսավոր Հայաստանի» հետ է համընկնում, ո՛չ «Քաղաքացիական պայմանագրի» եւ ո՛չ էլ նույնիսկ «Հանրապետություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ: Ինչեւէ, հավելենք, որ «Ելքից» նիստին մասնակցում է նաեւ ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ, ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆԸ, ԳԵՎՈՐԳ ԳՈՐԳԻՍՅԱՆԸ, որոնք, ի դեպ, նույնիսկ այս պահին ընթացող ցույցերի վերաբերյալ որեւէ հարց չհնչեցրեցին:

Բելառուսի կողմից «Պոլոնեզներ»-ի վաճառքն Ադրբեջանին անընդունելի է. Նիկոլ Փաշինյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА