ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ակցիզային հարկը` տեղական սիգարետի թանկացման պատճառ

16.04.2018 19:23 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ակցիզային հարկը` տեղական սիգարետի թանկացման պատճառ

Ակցիզային հարկի դրույքաչափերի աճով պայմանավորված հայկական սիգարետը դեռ շարունակելու է թանկանալ: Ըստ կատարված ուսումնասիրությունների, Հայաստանում տեղական արտադրության սիգարետը սկսեց թանկանալ դեռեւս մի քանի տարի առաջ, երբ սիգարետի ակցիզային հարկի համար սահմանվեցին նոր դրույքաչափեր:  

Ըստ հարկային նոր քաղաքականության տրամաբանության՝ պետությունը սիգարետի ակցիզային հարկի բարձրացումով, նպաստում էր տեղական արտադրության սիգարետի թանկացմանը՝ այդպիսով փորձելով նաև պայքարել ծխելու դեմ:  Ըստ այդմ՝ սիգարետի ակցիզային հարկը յուրաքանչյուր տարի աստիճանաբար պետք է բարձրանա:

Առաջին թանկացումն արձանագրվեց 2014 թվականի հունվարի մեկին: Այն ժամանակ տեղական մեկ տուփ ֆիլտրով սիգարետի համար ակցիզային հարկի դրույքաչափը դարձավ 100 դրամ: Ակցիզային հարկի դրույքաչափի վերջին բարձրացումը նախատեսված է 2021 թվականին՝ մեկ տուփ սիգարետի ակցիզային հարկը կդառնա 221.4 դրամ:

Կիրակի օրը Փարիզը սկսել է նոր, տեղական արժույթի շրջանառությունը

Աղյուսակը ներկայացնում է դրույքաչափի աճի դինամիկան:

Տեղական արտադրության սիգարետի վերջին տարիներին արձանագրված թանկացումները կապված չեն եղել սիգարետի արտադրության շահութաբերությունն ավելացնելու հետ: Ուսումնասիրությունները վկայում են, որ հայրենական արտադրության սիգարետի թանկացումները կապված են եղել հարկային քաղաքականության հետ և ուղիղ համեմատական են ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացմանը:

Ակցիզային դրույքաչափերի բարձրացումները կապված են նաև ԵԱՏՄ շրջանակներում մեր երկրի ստանձնած պարտավորությունների հետ: Տեղական արտադրության սիգարետները դեռ շարունակելու են թանկանալ, կապված ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացման հետ:

Հայ սպառողը պետք է պատրաստ լինի սպասվող օրենսդրությամբ պայմանավորված գնաճին: Այնպես որ, բոլորին մաղթում ենք շուտափույթ թողնել ծխելը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА