ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ազգային ժողովն ապրիլի 17-ին կաշխատի բնականոն

16.04.2018 19:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ազգային ժողովն ապրիլի 17-ին կաշխատի բնականոն

Ազգային ժողովն ապրիլի 17-ին բնականոն կաշխատի, պատգամավորները կաշխատեն մինչև օրակարգը սպառելը: Այս մասին խորհրդարանում կայացած ճեպազրույցների ժամանակ նշել է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն` անդրադառնալով Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գործողություններին, և թե որքանով դրանք կարող են խոչընդոտել ապրիլի 17-ին խորհրդարանի աշխատանքը:

Իգոր Մուրադյանի հուղարկավորությունը կազմակերպելու համար ստեղծվելու է կառավարական հանձնաժողով

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք շենքը, տարածքը փոխելու խնդիր չունեն, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ իրենց շենքն Ազգային ժողովն է, ԱԺ նիստերի դահլիճը:

«Վարչապետի ընտրությունը տեղի կունենա վաղը` ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, խորհրդարանում գումարվող նիստի ժամանակ։ Կլինի առաջադրումը և կանցկացվի քննարկում»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Լրագրողները նկատեցին, որ ՀՀԿ խորհրդի նիստը անցկացվեց Ծաղկաձորում: Վահրամ Բաղդասարյանը նկատեց, որ սա առաջին դեպքը չէ, շատ հաճախ են արտագնա նիստ անցկացնում:

«ՀՀԿ-ի նիստերի դահլիճը նախատեսված է 180 տեղի համար, իսկ մեր խորհրդի անդամները 250-ից ավելի են: Այս անգամ խորհրդի շուրջ 240 անդամ մասնակցեց նիստին: Պատճառը դա էր, որ մենք ընտրեցինք այդպիսի դահլիճ»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:

ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություններն ապրիլի 16-ի համատեղ նիստում միաձայն որոշել են ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ապրիլի 14-ին ՀՀԿ խորհուրդը ևս միաձայն հավանություն էր տվել կուսակցության գործադիր մարմնի առաջարկին՝ վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА