ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բաղրամյանում բախումի հետևանքով բուժօգնության համար դիմել է 46 քաղաքացի, որից 6-ը ոստիկաններ են

16.04.2018 18:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Բաղրամյանում բախումի հետևանքով բուժօգնության համար դիմել է 46 քաղաքացի, որից 6-ը ոստիկաններ են

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ժամը 16։30 դրությամբ Երևանի բուժհաստատություններ բուժօգնության համար դիմել է 46 քաղաքացի, որից 6-ը ոստիկաններ են։

Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով ԱԺ նիստ կհրավիրվի. դատախազը դիմել է Փաշինյանին

Հիվանդների մի մասը, ստանալով ամբուլատոր բժշկական օգնություն, դուրս է գրվել բուժհաստատությունից:

Քաղաքացիական անձանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ, որոնց համար ցուցաբերվում է անհրաժեշտ առաջնային բուժօգնություն։

Ոստիկանների վնասվածքները բութ և կտրող գործիքներով հասցված վնասվածքներ են։ Ոստիկաններից մեկը ներկայումս վիրահատվում է երակի կտրվածքի պատճառով։

Նախարարությունը հայտնում է, որ առողջապահական համակարգը գործում է ուժեղացված ծառայության պայմաններում և տիրապետում է անհրաժեշտ բոլոր միջոցներին՝ ժամանակին և որակյալ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով։
Հաղորդագրության պատրաստման պահին տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА