ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արցախի ՄԻՊ-ը հորդորում է անարձագանք չթողնել Սաքունցի ներազգային թշնամանքի տարածման փորձը

16.04.2018 18:17 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արցախի ՄԻՊ-ը հորդորում է անարձագանք չթողնել Սաքունցի ներազգային թշնամանքի տարածման փորձը

Արցախի մարդու իրավունքների պաշտպան ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ  անդրադառնալով Երեւանում տեղի ունեցող  հանրահավաքին նշում է.«Երեւանում լարված վիճակ է, մարդիկ բորբոքված են, եւ ահա ի հայտ է գալիս ճանաչված իրավապաշտպան Արթուր Սաքունցի գրառումն այն մասին, թե իբր Արցախից ուղղաթիռներով  ոստիկանական ուժեր են տեղափոխում Երեւան։ Տասնյակ մարդիկ էլ տարածում են ու վիրավորական գրառումներ կատարում Արցախցիների վերաբերյալ։ Լուրի աղբյուրու մասին իմ հարցին էլ ի պատասխան՝ պարոն Սաքունցը մատնանշում է իրեն հասած ինչ-որ խոսակցություններ է։ Ու պահանջում է պաշտոնական հերքում այդ ըստ էության «պատի տակի խոսակցություններին»։ Ստիպված եմ շատ խիստ արձագանքել պարոն Սաքունցի գրառմանը։ Պարոն Սաքունց այս լարված վիճակում նման գրառում չէր կարող իրեն թույլ տալ անգամ սկսնակ իրավապաշտպանը։ Կոչ եմ անում իրավապաշտպան համայնքի ներայացուցիչներին անարձագանք չթողնել պարոն Սաքունցի կողմից ներազգային թշնամանքի փաստացի հարուցման փորձը»,-ասում է Արցախի ՄԻՊ-ը։

Ռուբեն Գևորգյանը չի լինելու ԲՀԿ նախընտրական ցուցակում. Ծառուկյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА