ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայոց աշխարհ». Ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը

16.04.2018 16:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
«Հայոց աշխարհ». Ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Մարտի 22-ին 33 ՀԿ-ներ և 1 ֆիզիկական անձ հայտարարություն էին տարածել, որտեղ նշել էին. «Մենք Ժիրայր Սեֆիլյանին և մյուսներին ճանաչում ենք որպես քաղաքական բանտարկյալներ»: Նշված 33 կազմակերպությունները հիմնականում ներկայացնում են Հայաստանի քաղաքացիական հասարակության այն կառույցները, որոնք ստանում են արևմտյան դոլարների միջոցների գերակշռող մասը և գործնականում «եթերից չեն իջնում»:

Քոչարյանի փաստաբանը՝ ՀՔԾ պետին. Ժամանակը ցույց կտա, թե ում գործողություններն են ծիծաղելի. «Հայոց աշխարհ»

«Վերոնշյալ 33 կառույցներից մեկը՝ «Բաց հասարակություններ հիմնադրամ-Հայաստան» կազմակերպությունն ինքը դոնոր է: Ֆինանսավորվում է հիմնականում հայտնի միլիարդատեր Ջորջ Սորոսի միջոցներից: Այս կառույցը միակն է, որ հավատարիմ մնալով իր հռչակած թափանցիկության սկզբունքին, բարեխղճորեն ներկայացրել է, թե Հայաստանում գործող կառույցներին որոնք միջոցներ են տրամադրել և ինչ նպատակի համար: Այդ տեղեկությունների վերլուծությունն էլ ինքնին հետաքրքիր օրինաչափություն է բացահայտում:

Արթուր Սաքունցի գլխավորած «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը» անցած տասը տարիներին «ԲՀՀ-Հայաստանից» ստացել է 865 049 դոլար, Լևոն Բարսեղյանի գլխավորած «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը»՝ 722  370 դոլար, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը»՝ 546 253 դոլար, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպությունը՝ 474 160 դոլար, «Կանանց ռեսուրսների կենտրոնը»՝ 257 115 դոլար, «Հայաստանի հելսինկյան կոմիտեն»՝ 245 045 դոլար, «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան»՝ 172 331 դոլար, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» կազմակերպությունը՝ 83 813 դոլար, «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն»՝ 191 757 դոլար, «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համազործակցության վերլուծական կենտրոնը»՝ 87 954 դոլար: Հիշյալ 10 կազմակերպությունները, որոնք փաստորեն ստացել են 3 645 847 դոլար, բոլորն էլ ընդգրկված են «քաղբանտարկյալ ճանաչողների» ցանկում»գրում է թերթը և հավելում.

«Այն, որ նշված կառույցները ֆինանսավորվում են մի քանի՝ միմյանց փոխկապակցված աղբյուրներից, փաստ է: Փաստ է նաև, որ նրանց հանրային վարքը ևս կառավարվում է մի կենտրոնից: Հենց սրանով կարելի է բացատրել այդ, իբր, տարբեր խնդիրներ հետապնդող կառույցների սինքրոն վարքագիծը:

Ահավասիկ, այս նույն կազմակերպությունները, գրեթե նույն կազմով հայտարարություն են տարածել «էլեկտրիկ Երևանի» ժամանակ, «Սասնա ծռերի» գործողության ժամանակ, այդ գործողության ընթացքում ոստիկանների վարքի վերաբերյալ, մեկ տարի անց խմբավորման ներկայացուցիչների դատաքննության ժամանակ արձանագրված միջադեպի, գործով անցնողների փաստաբանների, Անդրեաս Ղուկասյանի գործունեության վերաբերյալ և այլն:

Փաստորեն քաղաքացիականի անվան ներքո այս ցանցը, որն ընդգրկում է դոնորների, հասարակական կառույցների ու լրատվամիջոցների, զբաղված է քաղաքական գործունեությամբ: Ըստ որում՝ այդ գործունեությունը դեստրուկտիվ է՝ ուղղված է պետության ու պետական ինստիտուտների դեմ (իշխանությունը չշփոթել պետության հետ)»:

«Հայոց Արծիվները» դատապարտում է ՀԱՊԿ-ի միջազգային հեղինակությունը խարխլող միտումնավոր գործողությունները

Մանրամասները՝ թերթի ապրիլի 14-ի համարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА