ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ է ծրագրել Նիկոլ Փաշինյանը

15.04.2018 23:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ի՞նչ է ծրագրել Նիկոլ Փաշինյանը

Ֆրանսիայի հրապարակն արդեն երրորդ օրը շրջափակած ու շուրջօրյա ցույցեր անող ԱԺ պատգամավոր ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ այսօր տեղի ունեցած հերթական հանրահավաքի ժամանակ հայտարարեց, թե երկուշաբթի օրը՝ առավոտյան ժամը՝ 08:15-ից, սկսելու են խաղաղ անհնազանդության գործողություններ, որը տեւելու է 36 ժամ անընդմեջ:

Արտահերթ ԱԺ ընտրությունների հարցում Փաշինյանի հույսն էլի ՀՀԿ-ական ձայներն են

Ն. Փաշինյանը նախ հայտարարեց, որ որպես առաջին քայլ, լինելու է Դավթաշենի, Հաղթանակի եւ Կիեւյան կամուրջների արգելափակումը: Նա քաղաքացիներին կոչ արեց կամուրջների վրա կանգնեցնել ավտոմեքենաները, վթարայինները միացնել ու ոտքով շարժվել խորհրդարանի շենք: «Ամեն մեկը տնից դուրս է գալիս փողոց, ավտոմեքենան կանգնեցնում է փողոցում ու ոտքով գալիս է Բաղրամյան պողոտա», -  ասում է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ պետք է կանգնեցվի նաեւ Երևանի Մետրոպոլիտենի աշխատանքը, ինչի համար նա հետեւյալն է առաջարկում. «Ուղեւորները 4-5 հոգանոց խմբերով, երբ դռները բացվում են, պառկում են դռների մեջ, դռները չեն փակվում եւ գնացքը չի շարժվում: Մյուս ուղեւորները դուրս են գալիս եւ ոտքով գնում Բաղրամյան պողոտա»:

Անհասկանալի պատճառներով Ն. Փաշինյանը հորդորեց ցուցարարներին ժամը՝ 08:15-09:00 հատվածում կանխկիացնել իրենց բանկային հաշիվները, եւ գումարը պահել գրպանում:

Ըստ ընդդիմադիր պատգամավորի, այս ամենի «արդյունքում» կհայտարարվի գործադուլ, որովհետեւ մարդիկ աշխատանքի չեն գնա՝ ասելով, որ քաղաքում խցանում է եւ չեն կարող հասնել աշխատանքի: Ուսանողներն ու դպրոցականներն էլ դասադուլ կհայտարարեն:

Փաշինյանն առաջարկեց նաեւ երիտասարդներին պառկել ավտոբուսների առաջ,, իջեցնել տրոլեյբուսների «շտանգաները» եւ այլն:

Փաշինյանական ծրագրի վերաբերյալ ոստիկանությունն արդեն իսկ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է, որ այդ գործողությունների որոշ մասը, բացի այն, որ էական վնաս են հասցնելու մայրաքաղաքի բնակիչների ազատ տեղաշարժի, դրանից բխող այլ իրավունքներին, կազմակերպությունների բնականոն գործունեությանը, առանձին դեպքերում իրական սպառնալիք են պարունակում քաղաքացիների կյանքի եւ առողջության համար: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА