ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սիմեոնեն ` «Արսենալի» դեմ առաջիկա դիմակայության մասին

15.04.2018 19:04 ՍՊՈՐՏ
Սիմեոնեն ` «Արսենալի» դեմ առաջիկա դիմակայության մասին

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն բարձր է գնահատել Լոնդոնի «Արսենալի» խաղը և գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի որակները: Թիմերը կհանդիպեն Եվրոպա լիգայի կիսաեզրափակչում, որի առաջին խաղը կկայանա ապրիլի 26-ին:

Անտուան Գրիզմանը՝ ԱԱ-2018-ում հաղթանակի մասին

«Արսենալը» հարուստ պատմություն, կարևոր մարզիչ և որակյալ ֆուտբոլիստներ ունի: Անկասկած ուժեղ մրցակից է: «Աթլետիկոյի» ֆուտբոլիստները լուրջ են տրամադրված: Նրանք դաշտ են դուրս գալու և մտածելու միայն հաղթանակի մասին:

Ընթացիկ մրցաշրջանում շատ բան եմ սովորել, ինքնակատարելագործվել: Իսպանիայի առաջնության մասին նույնպես չենք մոռանում: «Աթլետիկոն» պետք է խաղա «Վալենսիայի» դեմ, որը հիանալի մրցաշրջան է անցկացնում:

Ամեն ինչ կանենք հաջորդ տարի Չեմպիոնների լիգայում հայտնվելու համար»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է Marca-ն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА