ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Բաղանիսի ուղղությամբ

15.04.2018 15:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Բաղանիսի ուղղությամբ

Այսօր՝ ապրիլի 15-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ուղղությամբ:

Այս մասին հայտնում է սահմանամերձ համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը, նկատելով․

Հակառակորդի 15 հոգանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել մարտական դիրքերից մեկի ուղղությամբ

- Անվտանգության նկատառումներով փակվել է միջպետական ավտոճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածը: Այժմ ավտոմեքենաները երթևեկում են շրջանցիկ՝ Հարսնաքարով ձգվող ճանապարհով:

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին ադրբեջանական զինուժը Բաղանիսի մոտ կրակ էր բացել հայկական քաղաքացիական բեռնատարի ուղղությամբ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА