ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Վայրի Արևմուտքի աշխարհի» ստեղծողները YouTube-ում զետեղել են «երկրորդ եթերաշրջանի ամբողջ սյուժեն»

15.04.2018 19:00 ՄՇԱԿՈՒՅԹ
«Վայրի Արևմուտքի աշխարհի» ստեղծողները YouTube-ում զետեղել են «երկրորդ եթերաշրջանի ամբողջ սյուժեն»

«Վայրի Արեւմուտքի աշխարհի» ստեղծողները YouTube-ում տեսանյութ են զետեղել, որտեղ, ինչպես նշված է հրապարակմանը կից գրության մեջ, բացահայտվում է «երկրորդ եթերաշրջանի ամբողջ սյուժեն»։

«Եվրատեսիլի» բեմում առաջին անգամ կհնչի ամբողջությամբ հայերեն երգ

Հոլովակը ցուցադրում է սերիալի նոր մասի առաջին երկու րոպեները, ինչից հետո հանդիսատեսին ցույց են տալիս դերասանուհի Էվան Ռեյչել Վուդին, որը կատարում է Ռիկ Էսթլիի Never Gonna Give You Up կոմպոզիցիան: Երգին հետեւում են այն բանի 20-րոպեանոց տեսագրությունը, թե ինչպես է շունը նստել դաշնամուրի առջեւ: Ինտերնետ-օգտատերերը հոլովակը որակել են հիանալի թրոլինգ:

Ապրիլի 9-ին «Վայրի Արեւմուտքի աշխարհի» շոուրաններ Ջոնաթան Նոլանը Reddit կայքում խոստացել էր, որ եթե իր պոստը հազարից ավելի լայք հավաքի, ապա ինքը տեսանյութ կզետեղի սերիալի շարունակության բոլոր սփոյլերների հետ: «Այս կերպ այդ միության անդամները, որոնք ցանկանում են իմանալ եթերաշրջանի սյուժեն, կկարողանան դա անել, ինչից հետո մնացածներին կպաշտպանեն ֆանատների հորինվածքների եւ իսկական սփոյլերների միջեւ խառնաշփոթությունից»,-բացատրել է նա:

«Վայրի Արեւմուտքի աշխարհի» երկրորդ եթերաշրջանի պրեմիերան պլանավորված է ապրիլի 22-ին: Սերիալը պատմում է Վայրի Արեւմուտքին նվիրված զվարճանքների ռոբոտացված բնայգու մասին, որտեղ ատրակցիոնն սպասարկող համակարգում տեղի ունեցած խափանման պատճառով անդրոիդները դուրս են գալիս հսկողությունից եւ սկսում են հարձակվել այցելուների վրա: 2007 թվականին Never Gonna Give You Up հիթը «ռիքռոլլինգ» ինտերնետ-մեմի էր վերածվել, երբ զոհին՝ նրան հարկավոր էջի հղման փոխարեն, խցկում են այդ երգի հոլովակը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА