ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հիվանդանոցներին թույլ տալ դեղ ներկրել. նոր նախագծով սպասվում է դեղերի գների իջեցում

11.04.2018 15:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Հիվանդանոցներին թույլ տալ դեղ ներկրել. նոր նախագծով սպասվում է դեղերի գների իջեցում

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, Մարգարիտ Եսայանը, Արսեն Միխայլովը, Ջեմմա Բաղդասարյանը, «Ծառուկյան» դաշինքից Մարինա Մարգարյանը, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանn այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ-ում քննարկման ներկայացրին «Դեղերի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ինչու հանկարծ նոր տվյալներ հիշեց Պավլիկը. Հայոց Աշխարհ

Նախագծի ներկայացման ժամանակ հիմնական զեկուցող Հակոբ Հակոբյանը հայտնեց, որ նախագծով առաջարկվում է դեղեր ներկրելու հնարավորություն տալ նաև հիվանդանոցներին:

Նրա խոսքով՝ Հայաստան դեղեր ներկրել օրենքով թույլ է տրվում միայն մեծածախ գնումների լիցենզիա ունեցողներին: «Հիմա հարց. արդյոք ՀՀ բժշկական կազմակերպությունները, որոնք զբաղված են առողջության պահպանման բժշկական ծառայություններ մատուցելով, իրավունք ունե՞ն դեղ ներկրել, թե ոչ, փաստորեն՝ ոչ»,- ասաց նա:

Առաջարկվում է, որ այն  հիվանդանոցները, որոնք ունեն դեղը պահելու վայր, հնարավորություն տան ՀՀ դեղ ներմուծել ուղիղ՝ առանց մեծածախ գնորդին դիմելու:

Նրա խոսքով՝ նախագիծը կնպաստի դեղերի գների իջեցման:

«Այս փոքր քայլով մենք հիվանդանոցներին ուղղակի տալիս ենք հնարավորություն` ծախսերն ավելորդ անգամ չկատարելու, ինչն էլ բերելու է հիվանդանոցներում ծախսերի մատուցման գների իջեցմանը»,- ասաց պատգամավորը:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА