ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մաշկը կարող է ձեզ տեղեկացնել ձեր հիվանդությունների մասին

11.04.2018 10:47 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Մաշկը կարող է ձեզ տեղեկացնել ձեր հիվանդությունների մասին

·        Մուգ հետքեր մաշկի վրա

Նման հետքերը կարող են վկայել նոր սկսվող մակերիկամային անբավարարության մասին: Այս դեպքում մարդու մոտ կարող է նկատվել նաև վերջույթների թուլություն և ախորժակի վատացում: Բացի այդ, որպես կանոն նման խնդիրների դեպքում նվազում է արյան մեջ շաքարի մակարդակն ու իջնում է զարկերակային ճնշումը: Այս հետքերի, ինչպես նաև դրանց ուղեկցող մյուս ախտանշանների հայտնաբերման դեպքում հարկավոր է անմիջապես խորհրդակցել բժշկի հետ:

Օգոստոսի 1-ից պոլիկլինիկաների բժիշկների և միջին բուժանձնակազմի աշխատավարձերը կբարձրացման 15%-ով

·        Մաշկի պիգմենտի բացակայություն

Մաշկի որոշ հատվածների պիգմենտի բացակայությունը կարող է պայմանավորված լինել վիտիլիգոյով: Այս հիվանդությունը կարող է առաջանալ մակերիկամային անբավարարության կամ պիգմենտի արտադրման համար պատասխանատու բջիջների ակտիվության նվազման հետևանքով, ուստի նման դեպքերում հարկավոր է դիմել ներզատաբանին (էնդոկրինոլոգ) կամ մաշկաբանին:

·        Մաշկային ցան

Ցանկացած մաշկային ցան կարող է վկայել ալերգիայի, վարակի կամ վիրուսային հիվանդության առկայության մասին: Նման խնդրի դեպքում հարկավոր է առաջին հերթին հայտնաբերել ցանի առաջացման պատճառը, այնուհետև դիմել համապատասխան մասնագետին ու սկսել բուժումը:

·        Այտուցվածություն

Առավել հաճախ պարբերաբար ի հայտ եկող այտուցները պայմանավորված են լինում հիպոթիրեոզով, որի դեպքում վահանաձև գեղձը չի արտադրում բավարար քանակությամբ հորմոն: Եթե այտուցների հետ մեկտեղ նկատվում է նաև մաշկի չորություն, մազաթափություն ու քաշի անբացատրելի ավելացում, ապա հարկավոր է անմիջապես դիմել ներզատաբանին:

·        Մեծ քանակությամբ խալերի առկայություն

Խալերի առաջացման հիմնական պատճառը ժառանգականությունն է, սակայն երբեմն խալերը սկսում են առաջանալ հորմոնալ խանգարումների և արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցության հետևանքով: Եթե խալերի թիվը կտրուկ ավելանում է, դրանք սկսում են տհաճ ու ցավոտ զգացողություններ պատճառել կամ փոխում են գույնն ու ձևը, ապա հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել՝ լուրջ խնդիրներից խուսափելու համար:

·        Մաշկի թեփոտվածություն

Մաշկի թեփոտվածությունը կարող է պայմանավորված լինել ինչպես վիտամինների դեֆիցիտով, այնպես էլ հորմոնալ խանգարումներով, ալերգիաներով, պսորիազով և այլ խնդիրներով: Նման դեպքերում հարկավոր է անպայման դիմել բժշկին, պարզել այդ ախտանշանի առաջացման պատճառն ու սկսել բուժումը:

·        Առատ քրտնարտադրություն

Եթե պասիվ կենսակերպ վարող մարդու մոտ նկատվում է առատ քրտնարտադրություն, ապա հարկավոր է անմիջապես խորհրդակցել ներզատաբանի հետ, քանի որ նման ախտանշանը կարող է պայմանավորված լինել դիֆուզ տոքսիկ խպիպով: Սա վահանաձև գեղձի աշխատանքի խանգարում է, որի դեպքում արտադրվում են չափազանց մեծ քանակությամբ թիրեոիդային հորմոններ, ինչի հետևանքով էլ մաշկը բարակում է և նկատվում է առատ քրտնարտադրություն:

Առողջության առաջնային պահպանման օղակում աշխատավարձերն այս տարի կբարձրանան. նախարար

Առհասարակ՝ մասնագետները նշում են, որ հարկավոր է շատ ուշադիր լինել առողջական վիճակի և օրգանիզմի տված ախտանշանների հանդեպ: Հարկ է հիշել, որ հիվանդությունը ժամանակին կախարգելելը կամ վաղ փուլերում բուժելը շատ ավելի հեշտ է ու արդյունավետ, քան հետագայում դրա հետևանքով ի հայտ եկած բարդությունների դեմ պայքարելը:

Նյութի աղբյուրը՝ headinsider.net

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА