ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սերժ Սարգսյանը բացառիկ նախագահ էր». Ռազմիկ Դավոյան

10.04.2018 22:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹ
«Սերժ Սարգսյանը բացառիկ նախագահ էր». Ռազմիկ Դավոյան

«Շատ լայն հայացքի տեր, խորապես մեր ազգային խնդիրներին ծանոթ, իսկապես, պատասխանատվության զգացում ունեցող անձնավորություն է Արմեն Սարգսյանը», - ՀՀ նորընտիր նախագահի երդման արարողությունից հետո` այսպես բնութագրեց նրան բանաստեղծ, հասարակական գործիչ ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԸ եւ հույս հայտնեց, որ եթե գոնե տրված խոստումների 50 տոկոսն իրագործվի, շատ լավ կլինի:

«Քոչարյանի հետ համագործակցության հարցը ՀՀԿ-ում չեն քննարկել». Էդուարդ Շարմազանով

- Անշուշտ, այդ ամենի իրագործումը կախված է ե՛ւ ժողովրդից, ե՛ւ կառավարությունից, ե՛ւ Ազգային ժողովից, բայց Արմեն Սարգսյանի ջանքերի ներդրման խոստումը լրիվ հավաստի է:

– Պարոն Դավոյան, նորընտիր նախագահի մասին խոսելիս Դուք բազմաթիվ դրական հատկանիշներ առանձնացրեցիք, իսկ ի՞նչ կասեք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասին:

– Այդ հատկանիշներն ուներ նաեւ Սերժ Սարգսյանը, բայց սա բոլորովին չի նշանակում, որ հաջորդը պիտի չունենար: Սերժ Սարգսյանը բացառիկ նախագահ էր: Ես Կենտկոմի քարտուղարների հետ էլ եմ հանդիպումներ ունեցել, մեր պատմությանն էլ եմ ծանոթ, բայց Սերժ Սարգսյանն այս բարդագույն վիճակում նախագահ եղած ժամանակ հանդես բերեց մի որակ, որը հավասարակշիռ խիզախություն էր մեր ժողովրդի ներկայի եւ ապագայի համար: Հավասարակշիռ խիզախություն, որ իր հետ բերեց բազում հաջողություններ միջազգային ասպարեզում: Հույս ունենանք, որ հիմա էլ մեր ներսում կունենանք բազում հաջողություններ:

– Պարոն Դավոյան, շատերն ասում են, որ սահմանափակ լիազորություններով ՀՀ նոր նախագահից սպասումներ չկան: Ի՞նչ կասեք այս մասին:

– Պաշտոնը գլխավորապես արժեւորում է անձը: Ինչ է գրված նոր Սահմանադրությամբ, ինչ չի գրված, դրանք ինձ այնքան էլ չեն հետաքրքրում, ինչքան անձը, որ զբաղեցնում է պաշտոնը: Եթե ուղղակի շատ մեծ վաստակի տեր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ ինքը թիկունք թեկունքի, ձեռք ձեռքի տված աշխատի` կարգի բերելով ե՛ւ կառավարությունը, ե՛ւ բոլոր աշխատանքները ու ծրագրերի իրականացման նկատմամբ հոգածություն դրսեւորի, ամեն ինչ լավ կլինի: Նրանք երկուսով պետք է կարողանան կառավարության, իշխանության մեջ բարոյականություն ներդնելու աշխատանքները իրագործել ազգանվիրությամբ: Եվ եթե նրանց միանա նաեւ Ազգային ժողովը,  կարծում եմ` մեծ արդյունք կունենանք:

– Ի դեպ, առջեւում երկրի գլխավոր պաշտոնի` ՀՀ վարչապետի ընտրություններն են: Այս առումով ինչպիսի՞նն է Ձեր տեսլականը:

– Երբ կլինի թեկնածու, հետո ընտրված վարչապետ, նոր այդ մասին կխոսենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА