ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՉՈՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ՕՐՈՔ ԷԼ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՐՍԻ ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԿԱԾԻՑ ՎԵՐ Է

10.04.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՉՈՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ՕՐՈՔ ԷԼ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՐՍԻ ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԿԱԾԻՑ ՎԵՐ Է

Եվ այսպես, սահմանադրական անցման շրջանակներում տեղի ունեցավ եւս մեկ փուլ` նախագահ Արմեն Սարգսյանը ստանձնեց իր լիազորությունները: Դատելով ե՛ւ նրա ելույթից, ե՛ւ ուժերի դասավորությունից, պետական կուրսի շարունակելիությունն անշեղորեն պահպանվելու է: Թեեւ ոմանք չորրորդ նախագահի ելույթում տեսան այն, ինչն այնտեղ չկա:

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ 3 ԱՄՍՈՒՄ ՉԿԱՍԵՑՐԵՑ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ

 

ՀԱՎԱՍԱՐՈՒՄ ԴԵՊԻ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ

Քաղաքական դաշտում ոմանք այն հանգամանքը, որ երդմնակալությունից մեկ օր անց ԱԺ-ն քննարկում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը, ընկալեցին  այնպես, իբր թե ՀՀ չորրորդ նախագահը ակնարկում է, որ տեղի կունենա արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն: Սակայն այդ մասով միանշանակ շեշտադրումները նույնն էին, ինչ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթներում: «Եւ-եւը» մնաց նույն «եւ-եւը», ու այդ «եւերի» կարգավիճակն ու տեսակարար կշիռն էլ չփոխվեց, քանզի ԵԱՏՄ-ի ռազմական դաշինքն ու մաքսային միությունը հավասարազոր չեն ԵՄ-ի մարդու իրավունքների բլոկի եւ իրավական ստանդարտների համակարգին: Դրանք լրիվ տարբեր հարթություններում են, ու այդ հարթությունները չեն փոխվել: Ե՛վ Արցախի, ե՛ւ Հայոց ցեղասպանության ճանաչման, ե՛ւ այլ կարեւոր հարցերում նույնպես մոտեցումների եւ ուղեգծի փոփոխություն չկա: Իսկ Հայոց բանակի պահով առկա է հատուկ շեշտադրում. «Ի պատիվ նախորդ սերունդների` թե՛ Առաջին, թե՛ Երկրորդ Հանրապետության օրոք, մեր ժողովուրդը կարողացավ ոչ միայն ոտքի կանգնել, ուղղել մեջքը, այլ նաեւ արժանապատիվ կերպով ներկայանալ աշխարհին: Հենց դրա շնորհիվ մեզ` մեր ներկա սերնդին, բախտ վիճակվեց ոչ միայն հռչակել Երրորդ Հանրապետությունը, այլեւ կայացնել մեր Հայրենիքի անկախությունը: Ամրապնդել մեր ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունը: Ստեղծել ամուր եւ հզոր բանակ:

Հանուն Արցախի մղած հաղթական ազատամարտը մեզ վերադարձրեց մեր ազգային արժանապատվությունը: Այն բարձրացրեց մեր ոգին: Եվ այսօր, որեւէ մեկը թող չկասկածի, որ Հայաստանը եւ ողջ հայ ժողովուրդը կանգնած է Արցախի թիկունքին ու պայքարելու է նրա արդար իրավունքների համար. Երեկ, այսօր եւ վաղը: Փա՛ռք ու պատի՛վ մեր ժողովրդին եւ նրա հերոսներին:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԴԱՌՆԱ՞ «ՊՂԾԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»

Փա՛ռք Հայոց հաղթական բանակին»:

Եվ ի հավելումն դրա` ամենեւին էլ պատահական չէ, որ երդմնակալությունից անմիջապես հետո նախագահ Արմեն Սարգսյանը առաջին հերթին ուղեւորվեց Եռաբլուր:

 

ԻՆՏՐԻԳՆԵՐ ԵՎ ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Արդարության համար, այնուամենայնիվ, հարկ է նշել, որ Արմեն Սարգսյանը ձգտում է դրական հարաբերություններ պահպանել բոլորի հետ, եւ այդ պատճառով հավասարաչափ վերաբերմունք ցույց տվեց ՀՀ բոլոր նախագահներին.

«Ես մեծապես գնահատում եմ այն վիթխարի աշխատանքը, որ մեր ժողովրդի տոկունության, համբերության եւ հերոսության շնորհիվ` ու, շատ հաճախ, նաեւ նրա մեծ զրկանքների գնով, վերջին երեք տասնամյակի ընթացքում կատարվել է Հանրապետության երեք նախագահների` Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ»: Բայց հարկ է նշել, որ ԼՏՊ-ի օրոք ընթացքը հիմնականում պետականաքանդ-պարտվողական էր, Ռոբերտ Քոչարյանի օրոք էլ ստեղծվեց օլիգարխիկ-կրիմինալ համակարգը, որը գոնե մասամբ հաղթահարելու համար հսկայական ջանքեր պահանջվեցին Սերժ Սարգսյանից: Ու հավասարության նշան դնելը, կարծում ենք, այնքան էլ կոռեկտ չէր: Սակայն հետաքրքիր նրբերանգներ կան եւ ապագա վարչապետի հարցում: Այսպես, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հավատարիմ մնաց պաշտոնական ընթացակարգին. «Համբերեք, բավականին երկար համբերել եք, մի քանի օր է մնացել մեր քննարկմանը, որից հետո կհայտնենք վարչապետի թեկնածուի անունը»: Իսկ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը փոքր-ինչ շտապողականություն դրսեւորեց` իր եւ Սերժ Սարգսյանի հանդիպման վերաբերյալ ասելով. «Համակարծիք էինք, որ երկրի առջեւ կանգնած մարտահրավերների եւ խնդիրների պարագայում կառավարման նոր համակարգին սահուն անցումը ապահովելը եւ վերջնական ձեւավորումը չափազանց կարեւոր խնդիր է: Ինչպես նաեւ հաշվի առնելով վերջին ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիայով արձանագրված հաջողությունները` որոշել ենք մեր կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն, որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը»:

ՆԻԿՈԼԻ ՉՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՆՑՄԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ

Ի դեպ, ինչ-որ բան նշանակում է նաեւ Գագիկ Ծառուկյանի բացակայությունը երդմնակալությանը, որի պատճառների մասին բացարձակ անտեղյակ էին նաեւ նրա կուսակիցները, իսկ նրա թիմակիցներից ոմանք էլ կարծիք հայտնեցին, որ երդմնակալությանը նա մասնակցելը որեւէ պարտավորություն չի դնում իրենց վրա: 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА