ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

4 կարծրատիպ տղամարդկանց մասին, որոնց պետք է դադարել հավատալ

08.04.2018 16:24 ԱԽ ԿԱՆԱՅՔ
4 կարծրատիպ տղամարդկանց մասին, որոնց պետք է դադարել հավատալ

Կան որոշ կարծրատիպեր, որոնց մարդիկ անվերապահորեն հավատում են։ Այդպիսի կարծրատիպեր կան նաև տղամարդկանց վերաբերյալ, որոնց պետք է դադարել հավատալ։ Interesnoznat-ը գրում է, որ այս կարծրատիպերն արդեն վաղուց չեն գործում։ Դադարեք հավատալ դրանց․ 

20 բան, որոնք առանց վարանելու պետք է հեռացնեք ձեր կյանքից

1.      Տղամարդիկ սիրում են «հիմարիկ» կանանց։

Ժամանակակից տղամարդկանց ավելի շատ գրագետ ու խելացի կանայք են գրավում։ Տղամարդիկ սիրում են այնպիսի կանանց, որոնց հետ կարող են զրուցել ու որոնցից կարող են ինչ-որ բան սովորել։ «Հիմարիկ» կանայք այլևս պահանջված չեն։

2.      Տղամարդկանց միայն մեկ բան է հետաքրքրում։

Հնարավոր է, որ տղամարդիկ ինտիմ հարաբերությունների մասին ավելի հաճախ են մտածում, քան կանայք, սակայն նրանց միայն դա չէ հետաքրքրում։ Տղամարդիկ նաև ցանկանում են ամուր հարաբերություններ, ընտանիք ու սիրելի անձնավորություն ունենալ։ 

3.      Տղամարդիկ միշտ կարող են երեխաներ ունենալ, այդ պատճառով էլ չեն շտապում ամուսնանալ։

Տղամարդիկ չեն շտապում ամուսնանալ, քանի որ վախենում են պատասխանատվությունից, որից վախենում են նաև կանայք։ Դա երեխաներ ունենալու հետ կապ չունի։

4.      Տղամարդիկ միայն աչքերով են սիրում։

Այո, տղամարդիկ, ինչպես և կանայք, առաջին հերթին գնահատում են դիմացինի արտաքին տեսքը, սակայն ներքին աշխարհը ևս կարևոր է նրանց համար։ Գեղեցիկ, սակայն ներքուստ դատարկ կանայք դժվար թե կարողանան երկար ինչ-որ տղամարդու կողքին լինել։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА