o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զոն նայող Կուտիի գործը հասավ դատարան

08.04.2018 21:03 ԻՐԱՎՈՒՆՔ
Զոն նայող Կուտիի գործը հասավ դատարան

Վանաձոր ՔԿՀ-ի պատոնատար անձանց առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ մեղադրվող «զոն նայող» Արկադի Պապյանի վերաբերյալ գործն արդեն դատարանում է:

Քրեական գործը վարույթ է ընդունվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Բաղդասարյանին, սակայն դեռևս առաջին դատական նիստի օրը հայտնի չէ:

Գործը կոծկվել է Օսիպյանի միջոցով. տեսանյութ

Ըստ մեղադրանքի՝ Արկադի Պապյանը 2014 թվականի հունիսի 23-ից պատիժ կրելով ՀՀ ԱՆ Վանաձոր ՔԿՀ-ում, ինչպես միայնակ, այնպես էլ ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալ Թամազ Ֆերոյանի հետ միասին, անձամբ կամ իր մտերիմ Կարեն Հակոբյանի օժանդակությամբ, պարբերաբար տարբեր չափերի կաշառք է տվել Վանաձոր ՔԿՀ-ի առանձին պաշտոնատար անձանց:

Ավելի վաղ ՀՔԾ-ն հաղորդագրությամբ էր հանդես եկել հայտնելով, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի պետ Գ. Մկրտչյանի հովանավորչությունն ու թողտվությունը ստանալու համար Արկադի Պապյանն ու նույն հիմնարկում պատիժ կրող մեկ այլ դատապարտյալ Գ. Մկրտչյանի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել յուրաքանչյուր ամիս վերջինիս որպես կաշառք տալ 250.000-300.000 ՀՀ դրամ: Իրենց հանցավոր նպատակներն իրագործելու համար «Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալների շրջանում հեղինակություն վայելող հիշյալ անձինք 2016-2017թթ-ի ընթացքում իրենց մտերիմ Կ. Հ.-ի միջոցով հավաքագրել և նրա մոտ պահել են որոշակի գումարներ, որոնց մի մասը՝ 2.750.000 ՀՀ դրամը, տվել են ՔԿՀ-ի պետին:

Կաշառքի դիմաց Արկադի Պապյանին և մյուս դատապարտյալին, ինչպես նաև նրանց «հովանավորության» տակ գտնվող այլ դատապարտյալների տրվել են տարբեր արտոնություններ. քրեակատարողական հիմնարկ են մտցվել արգելված իրեր, դատապարտյալները զբաղվել են թղթախաղերով, անարգել դուրս են եկել իրենց խցերից և տեղաշարժվել փակ ռեժիմային գոտում, օգտագործել ալկոհոլ ու թմրամիջոցներ, շահագործել բջջային հեռախոսներ, իսկ քրեակատարողական հիմնարկի խցերի պլանային և ոչ պլանային խուզարկություններն առանձին դեպքերում կրել են ձևական բնույթ:

Բացի այդ, Ա. Պապյանը 2017թ.-ի ընթացքում տարբեր չափերի կաշառք է տվել նաև «Վանաձոր» ՔԿՀ-ի պետի տեղակալին և ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի պետին` իր օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, իսկ առանձին դեպքերում՝ անգործություն դրսևորելու համար: Մասնավորապես, Ա. Պապյանը հիշյալ պաշտոնատար անձանց կաշառելու դիմաց ՔԿՀ-ի ռեժիմային գոտի է մտցրել արգելված իրեր, այդ թվում` բջջային հեռախոսներ և ինտերնետ հասանելիության սարք:
Արկադի Պապյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և երկու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА