ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեծ Բրիտանիայում ուժի մեջ է մտնում «շաքարի հարկը»

08.04.2018 19:34 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Մեծ Բրիտանիայում ուժի մեջ է մտնում «շաքարի հարկը»

Մեծ Բրիտանիայում ապրիլի 6-ին գործողության մեջ է մտել,  այսպես կոչված «շաքարի հարկը» ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրողների համար, որոնք գերազանցում են արտադրանքի մեջ շաքարի պարունակության նորման։

«Պատրաստվում են թանկացնել բոլոր տեսակի գազավորված ըմպելիքների ակցիզային հարկը»

Բրիտանիայի իշխանություններն այսպիսով ցանկանում են կրճատել չափազանց քաղցր ըմպելիքների թողարկումը, որոնք հանգեցնում են ճարպակալման, առաջին հերթին երեխաների մոտ:

Հարկը կգանձվի 100 միլիլիտր հեղուկի հաշվով 5 գրամից ավելի շաքար պարունակող ոչ ալկոհոլային ըմպելիքներից: Այն դեպքում, եթե ըմպելիքը պարունակում է8 տոկոսից ավելի շաքար, կգանձվի հարկի բարձր գումար:

Ըստ որում հարկման չեն ենթարկվի կաթի բարձր պարունակությամբ ըմպելիքները, քանի որ դրանք անհրաժեշտ են առողջ սննդակարգի համար: Հավաքված միջոցները պլանավորվում է ուղղորդել դպրոցահասակ երեխաների ֆիզիկական ակտիվության եւ հավասարակշռված սննդի խրախուսման ծրագրերին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА