o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սերգեյ Սկրիպալը գիտակցության է եկել

07.04.2018 18:01 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սերգեյ Սկրիպալը գիտակցության է եկել

ՌԴ Գլխավոր հետախուզության վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը, որը Սոլսբերի քաղաքում թունավորվել էր նյարդապարալիզացնող թույնով, գիտակցության է եկել եւ կարողանում է խոսել։

Այս մասին, «Արցախպրես»-ի հաղորդմամբ, հայտնել է Sky News հեռուստաալիքը։

Միխայել Շումախերը գիտակցության է եկել

«Ոստիկանությունը  կարող է խոսել Սոլսբերում թունավորման պատմության կենտրոնում կանգնած մարդու հետ։ Նախկին ռուս լրտես Սերգեյ Սկրիպալի վիճակը այլեւս ծանր չէ, նա լավ է արձագանքում բուժմանը, գիտակցության է եկել եւ խոսում է»,–հաղորդում է հեռուստաալիքը։

Սոլսբերիի շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Քրիստին Բլանշարդը հայտնել է, որ Սերգեյ Սկրիպալը լավ է արձագանքում բուժմանը, նրա վիճակը արագորեն բարելավվում է, նա այլեւս ծանր վիճակում չի գտնվում։

Ավելի վաղ մարտի 29-ին բժիշկները հայտնել էին, որ ծանր վիճակից դուրս է եկել նրա դուստրը՝ Յուլիան։ Հաջորդ օրը նա ինքնուրույն սնվել է։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА