ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գիտնականները գտել են լյարդի վերականգնման եւ կյանքի տեւողության երկարացման միջոցը

06.04.2018 14:01 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Գիտնականները գտել են լյարդի վերականգնման եւ կյանքի տեւողության երկարացման միջոցը

Լյարդի բջիջներում տելոմերազ ֆերմենտի ակտիվության չափավոր մեծացումը նպաստում է օրգանի վերականգնմանը, պարզել են Սթենֆորդի համալսարանի Բժշկական դպրոցի գիտնականները: Այսպիսով, կարելի է դեղամիջոցներ մշակել ցիրոզի եւ լյարդի բջիջների ծերացման դեմ պայքարելու համար:

Ումի՞ց է ֆինանսավորվում ու հովանավորվում հակակեղեցական շարժումը. բացահայտում

Տելոմերազը սպիտակուցային համալիր է, որը խոչընդոտում է տելոմերների երկարության չափից ավելի կարճացմանը՝ քրոմոսոմների ծայրամասային հատվածներ, որոնք կարճանում են բջջի յուրաքանչյուր կիսվելու ժամանակ: Քանի որ տելոմերների ԴՆԹ-ում կոդավորված չեն սպիտակուցների ամինաթթվային հաջորդականությունները, այս հատվածները պաշտպանական գործառույթ են կատարում՝ կանխելով գեների վնասումը: Համարվում է, որ տելոմերների կարճացումը բջիջների ծերացման պատճառներից մեկն է:

Ցույց է տրվել, որ տելոմերազների ակտիվությունն արգելափակող մուտացիաները կրծողների եւ մարդկանց մոտ ցիրոզ են ատաջացնում: Միեւնույն ժամանակ, ֆերմենտի չափից ավելի ակտիվություն է դիտվում լյարդի քաղցկեղի չարորակ բջիջներում:

Հետազոտողները հայտնաբերել են, որ մկների մոտ լյարդի բոլոր բջիջների (հեպատոցիտների) 3-5 տոկոսը մեծ քանակությամբ տելոմերազներ են արտադրում, բայց դրա հետ մեկտեղ դրանցում պակաս ակտիվ են սովորական նյութափոխանակությանը մասնակցող գեները: Այս բջիջները լյարդում հավասարաչափ են տեղաբաշխված, եւ օրգանի վնասման դեպքում սկսում են բազմանալ՝ նոր հյուսվածք առաջացնելով:

Գիտնականները հույս ունեն, որ հետազոտության արդյունքները կօգնեն դեղամիջոցներ մշակել, որոնք կնպաստեն լյարդի առողջացման արագացմանը, այն կպաշտպանեն քաղցկեղից եւ ծերանալիս օրգանի ճիշտ գործելը կերկարացնեն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА