ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

04.04.2018 23:15 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԿԱՐԱՊԸ, ԽԵՑԳԵՏԻՆԸ ԵՎ ԳԱՅԼԱՁՈՒԿԸ («ԵԼՔ» ԴԱՇԻՆՔՈՒՄ ՉԿԱ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ  ԹԵԿՆԱԾՈՒ ԷԼ ՉԻ ԱՌԱՋԱԴՐՎԻ»`   ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ինչքան կուզեն` իրենց տանջեն,

Երբ ընկերները համերաշխ չեն,

Օգուտ չունեն բռնած գործից:

 

ՎԱՉԿԱՏՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ (ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ՍՊԻՏԱԿՈՒՄ ՎՐԱՆՆԵՐ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑՈՒՄ ՄՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ քաղաքագետների` Նիկոլի մոտ վրաններ խփելիս խոսել է քոչվորի արյունը, եւ դա բնավ էլ պատահական չէ, քանի որ նա քաղաքական տարբեր դաշտերը քանդելուց հետո միշտ էլ բարեհաջող քոչել է:

 

ԳՅՈՒՂԱՊԵՏՆԵՐԻ ՆՈՐ ԱՍԱՑՎԱԾՔ (ԳՅՈՒՂԱՊԵՏՆԵՐԻՆ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ԵՎ ԳՈՂԱՑԱԾԸ ԲՅՈՒՋԵ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Սիլիտրա կերած, սոլյարկա խմած, գյուղապետ մեծացած:

 

ՍԱՏԱՆԱ ԿԱ ՏՐԱՍՈՒՄ

Մի ուրվական է շրջում միջպետական ճանապարհներով, Նիկոլ Փաշինյանի ուրվականը:

 

ՁԵՌՔԻ ՃԱՐՊԿՈՒԹՅՈՒՆ-ԵՎ ՈՉ ՄԻ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ (ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ` ՍՈՑԱՊՆԱԽԱՐԱՐ ԵՂԱԾ ԺԱՄԱՆԱԿ 100 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ԱՆՀԵՏԱՑՄԱՆ ԵՎ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԳՏՆՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի` Աղվան Վարդանյանը նախարար դառնալու տաղանդ ունի, նա մկնիկի պես աննկատ ուտել գիտի, բայց առյուծի ախորժակով:

 

РЫБАК РЫБАКА ВИДИТ ИЗДАЛЕКА 

ԱԺ-ից հայտնում են, որ պատգամավոր Հարություն Կարապետյանի (Սնխչի Հարութ) վերջին հայտարարությունից հետո բժիշկ Արա Բաբլոյանը նրան եւս մեկ սենյակ է հատկացրել` ԱԺ-ի ֆորսմաժորային իրավիճակներից հետո սնխչիությամբ պատգամավորներին բուժելու համար:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА