ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հանձնաժողովի անդամները քվեարկությամբ մերժել են կառավարության առաջարկները

04.04.2018 20:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐՄԱՆՔ
Հանձնաժողովի անդամները քվեարկությամբ մերժել են կառավարության առաջարկները

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Կորյուն Նահապետյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի հեղինակած օրենքի նախագիծը: Հեղինակն առաջարկում է զույգ համարանիշների դեպքում առանց մեկ հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոց վարելու համար տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, եթե դա պայմանավորված չէ տվյալ պահին անհաղթահարելի հանգամանքներով: Առաջարկվում է սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով տուգանքի նշանակում բոլոր այն վարորդների համար, ովքեր տրանսպորտային միջոցից իրեր, ծխախոտ եւ այլ առարկաներ կնետեն: Նախագծի ընդունման դեպքում գիշերային ժամերին (ժամը 23:00-ից մինչեւ 07:00) ձայնային անտեղի ազդանշանների կիրառման համար կնշանակվի սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով տուգանք:

«Պահանջել վարորդից  չհպվի անգամ հոծ գծին, իսկ հպվելու դեպքում՝ 5 հազար վճարի, ուղղակի թալան է»

ՀՀ կառավարության առաջարկները ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը՝ նշելով, որ օրենքի նախագծով քննարկվող հոդվածներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է, ուստի առաջարկվում է դրանք թողնել անփոփոխ:

Հանձնաժողովի անդամները քվեարկությամբ մերժել են կառավարության առաջարկները:

ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը նախագիծը լրամշակելու պատրաստակամություն է հայտնել:

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ նախագիծը լրամշակելու նպատակով հարցի քվեարկությունը հետաձգվել է:

Հեղինակի բացակայության պատճառով մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրխանյանի, Միքայել Մելքումյանի եւ Վահե Էնֆիաջյանի հեղինակած օրենքի նախագծի քննարկումը: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА