ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը միակ երկիրն է, որտեղ դեղերի գները չեն կարգավորվում

04.04.2018 15:29 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Հայաստանը միակ երկիրն է, որտեղ դեղերի գները չեն կարգավորվում

Այսօր Առողջապահության եւ սոցիալական հանձնաժողովի նիստում ԱՆ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը սենսացիոն հայտարարություն կատարեց: Ըստ նրա Հայաստանը միակ, կամ քիչ երկրներից է, որտեղ դեղերի գները չեն կարգավորվում պետության կոկղմից: Պարոն Խաչատրյանը նշեց, որ խոսքը գնում է բյուջեի հաշվին ձեռք բերվող դեղերի մասին: Սակայն, իրավիճակի տարօրինակությունն այն է, որ նման առաջարկություն բազմիցս է հնչել, իսկ Առողջապահության նախարարությունը ոչ միայն անհաղորդ էր դրանց այլեւ փոխում էր, որ գների սահմանափակումը կարող է շուկայական հարաբերությունները խաթարել:

«Մենք չենք ժխտում այն փաստը, որ թշնամին ակտիվացել է».ՊՆ փոխնախարար

Ի դեպ այսօր քննարկվում էր հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի եւ մի շարք պատգամավորների առաջարկը, որ պետք է ընդլայնել դեղեր ներմուխողների շրջանակը, ինչը, ըստ Հ. Հակոբյանի, կբերի <դեղերի գների եւ հետեւապես բուժծառայությունների գների նվազմանը>: Սակայն արի ու տես, որ Առողջապահության նախարարությունը կրկին դեմ է: Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ այդ նախարարության միակ նպատակն է Հայաստանում առողջապահության թանկ եւ անմատչելի լինելը եւ ժողովրդից մի քանի կաշի քերթելը: 

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА