ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

03.04.2018 22:45 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ` ՊԱՆԻԿՈՎՍԿՈՒ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ («ԿՎԵՐԱԴԱՌՆԱՄ ԲՈՍՏՈՆ, ԹԱՖԹՍԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԱՅՑԵԼՈՒ ԴԱՍԱԽՈՍ ԿԱՇԽԱՏԵՄ» ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԳՐԱՌՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

– Կտեսնեք` կվերադառնամ Բոստոն, ոսկե ատամներ կգցեմ, կլողանամ, նոր կյանք կսկսեմ…

 

 

 

ՏՌԱՍԻ ՆԻԿՈԼԸ

Ըստ քաղտեխնոլոգների` Նիկոլ Փաշինյանը ճանապարհային քարտեզով ընթանալիս, ամենայն հավանականությամբ կհանդիպի իշխանությունների կողմից տեղադրված դանդաղաչափերի:

 

ԽԼՂԱԹՅԱՆԸ ՓՈՇՄԱՆԵԼ Է (ԱՐՄԱՎԻՐ ՔԱՂԱՔԻ «ՄԱՆՈՒՇԱԿ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ 3-ԱՄՅԱ ԵՐԵԽԱՅԻՆ ՊԱՏԱՆԴ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂ ԱՐԳԱՄ ՀՈՎԻԿՅԱՆԻ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ՄԵՂՄԱՑՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Արմավիրի քաղաքապետարանից հայտնում են, որ քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը Հովիկյանի մեղադրանքը մեղմացնելուց հետո որոշել է ոստիկանապետին եւ դատախազին տված ոսկե մեդալները հետ վերցնել եւ արծաթ տալ:

 

ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ ՉԵՆ ԴԱՎԱՃԱՆՈՒՄ (ՀՅԴ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Սփյուռքի դաշնակցականների` հայաստանյան ՀՅԴ ղեկավար մարմիններում երիտասարդներ են ընտրվել, քանի որ նրանց ավագ ընկերները դավաճանելուց բացի սկսել էին նաեւ բեսամթ քաշել:

 

ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Ա

ԲՀԿ-ից հայտնում են, որ ապագա կոալիցիան կազմելուց հետո ՀՀԿ-ն, չնայած ՀՅԴ-ի հետ օրինական կոալիցիոն կապին, այնուամենայնիվ, իրենց մոտ լեվի կգա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА