ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

03.04.2018 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Զարմանալի եւ վրդովեցուցիչ բան է հայտնաբերել երեւանաբնակ բլոգեր, ԱԻՆ պաշտոնաթող սպա Բորիս Պակովը: Նա դեղատանը զարմանքով հայտնաբերել է գրքերի ստենդ, եւ ստենդի վրա «ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՍԵՌԻ ՄԱՍԻՆ» գիրքը: Խոսքը այն խայտառակ արտադրանքի մասին է, որը «Անտարես» հրատարակչության կողմից թողարկվել է տարիներ առաջ եւ հարուցել հանրության վրդովմունքը իր հանդգնությամբ եւ անբարոյականությամբ: Բլոգերը պատմում է, որ երբ վերցրեց այդ գիրքը, դեղատան աշխատակցուհին նրան ասաց. «Մի՛ վերցրեք, դա վատ գիրք է»: Իսկ երբ հարցրեց, թե ինչու է դրվել է ստենդին, եթե վատն է, ստացավ պատասխան. «Իսկ ո՞վ է մեր կարծիքը հարցնում»: Այստեղ ամենազարմանալին այն է, որ այդ պիղծ արտադրանքը մինչեւ հիմա առկա է շրջանառության մեջ, եւ դրա իրացումն ապահովելու համար այն հասցրել են անգամ դեղատներում դնել:

ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, ԹՈՒՐՔԻԱՆ Սիրիայի եւ Իրաքի տարածքում վերջերս բազում խաղաղ բնակիչների է կոտորել, մատ է թափ տալիս շատ-շատերի վրա, այդ թվում եւ` այլ պետությունների ղեկավարների, եւ  թուրքական հատուկ ծառայություններն էլ Կոսովոյից առեւանգել են հինգ ուսուցիչների, ում կասկածում են «գյուլենական» լինելու մեջ: Եվ ահա Էրդողանի վարչակարգի ակնհայտ, ապացուցված եւ հաճախ ցուցադրաբար կատարվող հանցագործությունները մնում են անարձագանք ու անպատիժ, բայց միաժամանակ ամբողջ Եվրոպան եւ ԱՄՆ-ն պատժամիջոցների շարան է կիրառում ՌԴ-ի դեմ, քանզի կասկածներ ունի, թե ռուսները Լոնդոնում երկու հոգու են թունավորել: Զարմանալի է, այդ ինչ կրկնակի չափանիշներ են, երբ մի դեպքում կա լոկ դեռեւս չապացուցված կասկած, իսկ մյուս դեպքում` ակնհայտ ոճիրներ հազարավորների դեմ: Այդ ի՞նչ է, Անկարան նրանց համար աչքի լույս է... Թե՞ մոտները խելագարության նոր տեսակ է` թրքամոլություն:

Ի դեպ, ինչքան էլ զարմանալի լինի, Զատկի օրով բոլորին խելագարվելու կոչ արեց ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ. «Բայց, արի եւ տես, հազարամյակների պատմություն ունեցող, խավարը մերժող, լույս տեսնող հայ ազգն այսօր դարձել է խավարահավատ եւ խավարակիր: Ի՞նչ է կատարվում մեզ հետ, որ չենք ցանկանում արթնանալ շուրջ երեսունամյա գիշերից: Ո՞րն է այն  պատճառը, որ մութը ներթափանցեց մեր հանրային կյանքի բոլոր ոլորտները: Ինչո՞ւ մի քանիսի կողմից ստեղծված սեւ քառակուսին եւ եռանկյունին կարողացան լինել այսքան կենսունակ: Ինչո՞ւ խավարը, որը զուրկ է մտքից եւ ունակություններից, մթի փոթորիկով ավերելով մեր Հայրենիքը` շարունակում է գահակալել: Կարծում եմ` հիմնական պատճառը մեր խենթությունից հեռանալն է, մեր խենթ լինելը մոռանալն է: Հիշե՛նք մեր խենթությունը, հիշենք, որ մենք կարո՛ղ ենք խելագարվել»: Դա արդեն շատ վատ է, որ աստիճանաբար մեր քաղաքական դաշտը սկսում է նմանվել մի մեծ գժանոցի:

ԶԱՐՄԱՆՔ

Ապշեցուցիչ «վերլուծություն» է հրապարակել ԱՄՆ-ում գտնվող Pew Research Center կազմակերպությունը` պնդելով, որ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում անցկացրած հարցումներով` ՀՐԵԱՆԵՐԻ դեմ ամենաժխտողական ու անհանդուրժողական երկիրը Հայաստանն է, մեզանից հետո գալիս են Լիտվան եւ Ռումինիան: Զարմանալի է, այդ որտե՞ղ են հայտնաբերել, այսպես կոչված, հակասեմիտիզմը, եթե Հայաստանը այն եզակի երկիրն է, ուր անգամ կենցաղի մակարդակով իսպառ բացակայում է վատ վերաբերմունքը հրեաների նկատմամբ: Իսկ իսրայելաբնակ հասարակական գործիչ, բլոգեր Մենդել Կորսունսկին էլ հավելում  է, որ այդ ինչ սրիկայական հետազոտություն է, երբ հայտնի է, որ ողջ պատմության ընթացքում էլ Հայաստանում երբեւէ չի եղել հալածանք հրեաների դեմ: Բայց...

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА