ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՄԱՏԱՐԱԾ ՄԱՆՐԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿԻՍԱՍԵՐՏԱԾ ԴԱՍԵՐԸ

03.04.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱՏԱՐԱԾ ՄԱՆՐԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿԻՍԱՍԵՐՏԱԾ ԴԱՍԵՐԸ

2016-ի այս օրերին հայտնվեցինք քառօրյա պատերազմի փաստի առաջ, որը եւ երեւակեց մեր հանրային եւ պետական կյանքի բազում խոցելի կետերը, ինչպես նաեւ մեր այն առավելությունները, որոնցից մինչ այդ անտեղյակ էինք: Սակայն, ցավոք, ամենեւին ոչ բոլորն են այդ ամենը ականջին օղ արել, շատերը շարունակում են գործել այնպես, որ բացի սեփական եսից ոչինչ չեն տեսնում եւ խտացնում են գաղջը:

ՔԱՆԻ՞ ՏԻՐՈՋ ԾԱՌԱ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՈՎՔԵՐ ԵՆ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԶՐՈ ԱՐԺԵՔ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՐՑԵՐԸ

Հաղթանակի զոհասեղանին իրենց կյանքերը դրած 105 հերոսները, ում մեծամասնությունը երիտասարդներ էին, իրենց անելիքն արեցին, ցույց տալով, որ նոր սերունդն առավել քան պատրաստ է եւ մարտունակ: Սակայն շատ-շատերը, ում ֆիզիկական անվտանգությունն ապահովել են այդ երիտասարդները, զբաղված են լրիվ անարժեք բաներով: Խոսքը քաղաքական դաշտի մասին է: Ընդդիմադիրների զգալի մասը բանը հասցրել է աբսուրդի: Զորօրինակ, Նիկոլ Փաշինյանի «ճանապարհային քարտեզը», որը նա սկսեց իրագործել «Ելք» դաշինքի պառակտման գնով, պարզվում, բառիս բուն իմաստով, ճանապարհների քարտեզ է, որոնցով սույն կերպարանքը քայլելու է 14 օր շարունակ, այդ ամբողջ թամաշան համացանցում հեռարձակելով ուղիղ եթերով: Եվ այդ ամենը, որպեսզի իբր թե թույլ չտան Սերժ Սարգսյանի վարչապետությունը: Մի հարցնող լինի, դուք բանուգործ չունե՞ք: Արդյո՞ք հազարապատիկ ավելի օգտակար չէր լինի, որպեսզի սույն պատգամավորն իր աջակիցների ներուժն օգտագործեր որեւէ ոլորտին վերաբերող գեթ մեկ կառուցողական, գեթ մեկ թեկուզ ոչ մեծ հարց լուծող առաջարկությունն առաջ տանելու համար: Բայց ոչ, դա քիչ է, դեռ հազարավորներ համացանցում զբաղված են դամքաշությամբ, թե ինչ վատ է, որ Սերժ Սարգսյանը գլխավորելու է կառավարությունը: Այսինքն` մի անիմաստ գործընթացով, որը ոչ միայն զրո արժեք ունի պետության եւ երկրի առջեւ ծառացած խնդիրների տեսակետից, այլ զուտ քաղաքագիտական տեսանկյունից էլ զրո է: Սակայն ոչնչով առավել չէ եւ մեր քաղաքական դասի, այսպես կոչված, ոչ ընդդիմադիր հատվածը: Ամբողջ օրվա քննարկվածն այն է, որ ո՞վ է զբաղեցնելու այս կամ այն պաշտոնը կառավարությունում ու այլ օղակներում: Զբաղվում են կամ Պողոսի լոբբինգով, կամ Պետրոսին սեւացնելով` ամբողջ ջանքն ու եռանդը վատնելով ինտրիգների վրա: Այսինքն` մեր քաղաքական դասի թիվ մեկ պրոբլեմը դարձել է համատարած մանրախնդրությունը, անձնական կամ խմբակային շահը ամեն ինչից վեր դասելը: Եվ չենք տեսնում կոնկրետ առաջարկություններ, ծրագրեր, գործողություններ, թե ինչպես այս կամ այն գերատեսչությունը հաղթահարի իր մասով երկրի առջեւ ծառացած ծանր մարտահրավերները, ինչպես ապահովվի ռեալ տնտեսական աճը, այլ ոչ թե ծիծաղաշարժ թվանկարչություն մատուցվի, ինչպես ամրապնդել մեր պետության այս կամ այն համակարգի լիարժեքությունն ու ինքնիշխանությունը, եւ վերջապես, ինչպես գոնե մի փոքր բարելավվի բարոյահոգեբանական մթնոլորտը: Այլապես մեր քաղաքական դասի ներկայացուցիչները հիշեցնում  են առուփախով զբաղվող սովորական մանր եւ խոշոր գողերի հորդաներ, այլ ոչ թե քաղաքական էլիտաներ:

«...ԶԻ ԵՐԿՐԻԴ ԻՇԽԱՆԱՒՈՐՔ ՄԱՆՈՒԿ ԵՆ»

 

ՈՎՔԵՐ ԵՆ ՃԻՇՏ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ ԱՐԵԼ

Դեռ ապրիլյան պատերազմի օրերին շատ ճիշտ հետեւություն արել էր հանրության զգալի մասը` ցույց տալով, որ ի զորու է շատ արագ համախմբվել: Նաեւ պատերազմական պայմաններում տեղեկատվական ազատությունը ճիշտ օգտագործելու քննությունը մեր հանրությունը բարեհաջող հանձնեց` ինքնակազմակերպման մեխանիզմներով ապահովելով, որպեսզի տեղեկատվական հոսքերը հարվածեն ոչ թե մեզ, այլ` թշնամուն: Հենց դրա առնչությամբ 2017-ի տարեմուտին ՀՀ նախագահն ասել էր, որ համոզվել է` երկրում ռազմական գրաքաննությունն ավելորդություն  է:

Ճիշտ հետեւություններ արել են ուժային կառույցները, նախեւառաջ` բանակը: Գերագույն գլխավոր հրամանատարը եւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ճիշտ ուղղությամբ են տանում բանակաշինության գործընթացը, եւ արդեն հանրությունը տեղյակ է այն  պոզիտիվ լուրին, որ բանակը մինչեւ 25 տոկոս սպառազինություն ստանալու է հայրենական արտադրողից, այն էլ` բարձր տեխնոլոգիաների հիմքով սպառազինություն:

Ճիշտ հետեւություններ արել են եւ ոստիկանությունն ու ազգային անվտանգության մարմինները. խոսքը վերաբերում է այնպիսի փորձությանը, ինչպիսին էր ՊՊԾ գնդի գրավումը նույն 2016-ին: Այսինքն` ուժային կառույցները ի վիճակի են հետ մղել ե՛ւ արտաքին հարձակումները` գրեթե զրոյի հասցնելով դիվերսիաների հնարավորությունը, ե՛ւ ներքին զինյալ էքստրիմիզմը ժամանակին կանխել: Արտաքին քաղաքականությունում էլ ճիշտ հետեւություններ արվել են, բայց հիմնականում այն բանի շնորհիվ, որ այդ ոլորտը գրեթե ամբողջությամբ իր հսկողության տակ է պահում այնպիսի հմուտ քաղաքական շախմատիստը, ինչպիսին Սերժ Սարգսյանն է:

Բա մնացյալ ոլորտնե՞րը` ամեն ինչ տունտունիկի է նմանվում: Ու ամեն ինչ ինքնահոսի թողած` բերում է նրան, որ ունենք կաշառակերների հսկայական բանակ, եւ էլ ավելի մեծ բանակ այնպիսի մարդկանց, ովքեր անիծում են կաշառակերներին, բայց իրենք են երազում կաշառակեր դառնալ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА