o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սեւանա լճում ձկնային պաշարների աճ կա, փոխարենը նվազել է խեցգետնի պաշարները (Տեսանյութ)

02.04.2018 14:54 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Սեւանա լճում ձկնային պաշարների աճ կա, փոխարենը նվազել է խեցգետնի պաշարները (Տեսանյութ)

Վերջին երկու տարիների ընթացքում Սեւանա լճի էկոլոգիական վիճակը համեմատաբար լավացել է, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն ԷՎԵԼԻՆԱ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ եւ ընդգծեց, որ լճում բավականին խորության վրա  արդեն հայտնվել են թթվածնասեր կենդանիներ, ինչը խոսում է ջրի հագեցվածության մասին: Ըստ նրա, բնական պայմանների կենսամիջավայի  բարելավումը իր հետեւնանքն է ունեցել լճի կենդանիների համար.«Լավ միտում է նկատվում կենսառեսուրսների աճի ուղղությամբ: Լճում իրականացրած մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ձկնային պաշարները հավասարվել են ընդհանուր պաշարներին` բոլոր ձկնատեսակներին եւ կազմում են մոտ 2300 տոննա, որից 2200-ը ձիգն է: Սակայն այս բոլոր ձկները արդյունագործական նշանակության չեն: Լճում սիգի արդյունագործական պաշարները կազմում է 554 տոննա: Ծածանը, որը մեզ համար միշտ եղել է անցանկալի ձկնատեսակ, քանի որ այն բոլոր էնդեմիկ ձկնատեսակների համար լուրջ մրցակից է, կազմում է մոտավորապես 47 տոննա: Իշխան ձկան պաշարները տատանվում են 15-17 տոննայի սահմաններում»,-ընդգծեց Է. Ղուկասյանը: Ի տարբերություն ձկնատեսակների, լճում խեղգետնի վիճակն այդքան էլ բարվոք չէ, քանի որ չինական ծալովի որսագործիքների հետեւանքով գեցգետնի պաշարները կրճատվել են: Լճից ոչ ճիշտ որսի հետեւանքով խեցգետնի պաշարները նվազել են կրկնակի`կազմելով 2700 տոննա:
Անդրադառնալով լճից ջրի բացթողմանը, Էվելինա Ղուկասյանը փաստեց, որ լիճն իրենից ներկայացնում է մեծ էկոհամակարգ եւ հնարավոր չէ անմիջապես արձագանքի ջրի մակարդակի իջեցմանը, ուստի այս պահին դեռեւս որեւէ բացասական արձագանք չի նկատվել լճում:

Առողջապահական համակարգից ու քաղաքապետարանից հույսները կտրած` ՀԱՍԱԿ-ն անցել է գործի


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА