o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մի կաթիլ մեղրի պատմությունը չանեք… պատերազմող երկրի նյարդերը շատ զգայուն են»

30.03.2018 15:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱԽ ԿԱՆԱՅՔ
«Մի կաթիլ մեղրի պատմությունը չանեք… պատերազմող երկրի նյարդերը շատ զգայուն են»

Սոցցանցերում ու փողոցում շարունակում է լայն արձագանք գտնել կապույտ մազերով ու տարօրինակ վարքագծով ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանի նկատմամբ Արցախի իրավապահ մարմինների կողմից, իբրեւ բռնության ենթարկվելու մասին լուրերը: Անդրադառնալով վերոնշյալին` գրող, հրապարակախոս ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԸ գրում է. «Որոշել էի չանդրադառնալ այս թեմային, սակայն տեսնում եմ` խնդիրը ափերից դուր է գալիս: Կապույտ աղջիկ... սոցցանցերը պայթում են. այն, որ կոպիտ են վարվել, փաստ է, այդ ոստիկանին վաղուց պետք է աշխատանքից ազատեին, բայց որ խորքում այլ բան որոնողների թիվն է աճում, դա արդեն մտահոգիչ է: Համոզված եմ` ո՛չ այս աղջնակը, ո՛չ բարեկրթության բառիմաստին անտեղյակ ոստիկանը կամ ոստիկանները, արցախյան ազատագրական շարժման վառոդի հոտը չեն զգացել, որովհետեւ դեռ ծնված չեն եղել»:

«Հարգելի Աննա Հակոբյան, թո՛ւրքը մնում է թու՛րք...». հերոսի մայրը՝ վարչապետի կնոջը

Ռ. Ասատրյանը հիշեցնում է, որ Եռաբլուրի հայաստանցի տղաները արյունով պահեցին Արցախը, ապա  դիմում  արցախցի ոստիկանին. «Դու անհատ ես, իսկ Արցախը հայրենիք է, հայրենիքն էլ՝ ազգինն է... Ահա թե ինչ կասեմ կապույտ աղջկան նաեւ՝պատերազմող երկրի նյարդերը շատ զգայուն են, սահմանը պահող քո տարիքի աղջիկները դիպուկահարներ են եւ ամեն օր են նրանց կանացի իրավունքները խախտվում՝ առանց լոգանքի եւ մետաքսե սփռոցների... եւ գունավոր մազերի: Նրանց իրավունքը հայրենապաշտությունն է: Մարի՛ր ներսիդ կրակը, հայկական երկու պետություններում միշտ սեր եւ խաղաղություն պիտի պահենք, առանց թյուրիմացությունների... ինքնագիտակցությամբ ու ինքնազսպումով», - շեշտում է մտավորականը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА