o C     17. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էստոնական մամուլի արձագանքը Էստոնիայի քաղաքացի Կարինե Օգանեսյանին Բաքվի օդանավակայանից հետ ուղարկելու առնչությամբ

30.03.2018 18:07 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Էստոնական մամուլի արձագանքը Էստոնիայի քաղաքացի Կարինե Օգանեսյանին Բաքվի օդանավակայանից հետ ուղարկելու առնչությամբ

Էստոնական մամուլը արձագանքել օրերս Տալլինի քաղաքային խորհրդի նախագահի խորհրդական Կարինե Օգանեսյանին Ադրբեջան մուտքն արգելելու և Բաքվի օդանավակայանից հետ ուղարկելու դեպքի առնչությամբ: Երկրի հեղինակավոր պարբերականները քննադատական հոդվածներով են հանդես եկել:

Էստոնական news.err.ee կայքը հաղորդում է, որ մարտի 23-ին Էստոնիայի պատվիրակության կազմում գտնվող Կարինե Օգանեսյանին, ով եկել էր միջազգային մանկավարժական կոնֆերանսին մասնակցելու համար, արգելել են մուտք գործել Բաքու, ինչի հիմնական պատճառը նրա հայկական ծագումն էր, որի արդյունքում, 12 ժամ պահելուց հետո նրան հետ են ուղարկել Էստոնիա։

Կայքը մեջբերում է նաև Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի արձագանքը: Դեսպանը հայտնել է, որ նման վարքագիծը ևս մեկ անգամ ի ցույց է դնում Բաքվի իշխանությունների անհանդուրժող և ռասիստական քաղաքականությունը։

Էստոնական delfi.ee լրատվական կայքը նույնպես անդրադարձել է միջադեպին և նշել, որ չնայած Կարինե Օգանեսյանը էլեկտրոնային մուտքի արտոնագիր է ունեցել, նրան թույլ չեն տվել մտնել երկիր։ Կայքը մեջբերում է նաև Էստոնիայի ազգային փոքրամասնությունների պալատի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանի խոսքերը, ով իր դժգոհությունն է հայտնել սոցիալական ցանցերի միջոցով:

Վրաստանում ձնահյուսի հետևանքով ՌԴ քաղաքացի է մահացել

Էստոնացի հայտնի լրագրող, EEA news-ի նախկին խմբագիր, և Estonian Warld online պորտալի գլխավոր խմբագիր Սիլվեր Տամբուրը դեպքի առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում  գրում է, որ այս միջադեպից հետո ոչ մեկի մոտ չպետք է պատրանքներ առաջանան, թե ի դեմս Ադրբեջանի, ինչ երկրի հետ գործ ունեն իրենք։

Հեղինակը նաև հավելում է, որ էստոնացի քաղաքական գործիչները ամբողջ աշխարհով մեկ պաշտպանում են մարդու իրավունքները, սակայն Ադրբեջանի պարագայում աչք են փակում:

Միջադեպին անդրադարձել են նաև այլ հեղինակավոր կայքեր, ինչպիսիք են ohtuleht.ee-ն, postimees.ee-ն` նշելով, որ Էստոնիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ իրենք տեղյակ են միջադեպից և միջոցներ են ձեռնարկում տեղի ունեցածը պարզելու համար:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА