o C     11. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԱՐԴԻԿ ՍԿՍԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ՀԱՃԱԽ ԴԻՄԵԼ ՀՈԳԵԲԱՆԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ

11.03.2016 14:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ՄԱՐԴԻԿ ՍԿՍԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ՀԱՃԱԽ ԴԻՄԵԼ ՀՈԳԵԲԱՆԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ

 

Առաջին անգամ հայերենով հրատարակվել է «Ցավի հոգեբանությունը» ուսումնական ձեռնարկը, որի նպատակն է ուսանողներին, հատկապես  ապագա բժիշկներին իրազեկ դարձնել  ցավի հիմնախնդրին հոգեբանական տեսանկյունից,  ծանոթացնել ցավի կլինիկական եւ հոգեբանական հիմնական սկզբունքներին ու մեթոդներին: Ցավը մի շարք գիտություններում  կարեւոր հիմնախնդիրներից է: Դեռեւս հնագույն ժամանակներից մարդն առօրյա կյանքում սերտ կապ է բացահայտնել հոգեկանի եւ մարմնականի միջեւ: Չնայած բազմաթիվ հետազոտությունների, մինչեւ այժմ դժվար է  սահմանել «ցավ» հասկացությունը: ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս, «Ցավի հոգեբանությունը» ձեռնարկի հեղինակ  ՍՈՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ խոսքով`ներկայումս  մարդկանց մեծ մասը զարմանում է, երբ խոսում ենք ցավի հոգեբանական ազդեցության մասին, նրանք հաճախ հարցնում են, թե  ինչ կապ ունի ցավը հոգեբանության հետ.«Ցավը ֆիզիոլոգիականի եւ հոգեբանականի միասնությունն է, հետեւաբար ախտորոշման եւ բուժման արդյունավետությունը ենթադրում է համալիր մոտեցում, ինչպես բժշկական, այնպես էլ հոգեբանական: Սովորաբար ցավն ասոցացվում է մարմնականի հետ , սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ ցավը կապ ունի, անձնային հատկանիշների, ցածր գնահատականի եւ մարդու հոգեբանության հետ: Ցավի եւ սթերսի կապվածությունը կարելի է նկատել նույնիսկ առօրյայում»,-փաստեց Ս. Հարությունյանը: Ըստ նրա, սթրեսի եւ ցավի կապվածությունը մի կողմից կարող է` սթրեսի դեպքում առաջացնել ցավ, իսկ ցավի դեպքում` սթրես: Այստեղ կարեւորն այն է, որ ցավը եւ սթրեսը հնարավոր է կառավարել, առաջին հերթին ցավի մեխանիզմների մասին գրագետ տեղեկատվությամբ եւ սեփական անձնային առանձնահատկությունների եւ ռեսուրսների վերհանումով.«Նախորդ տարիների համեմատ, այժմ մարդիկ ավելի հաճախ են դիմում հոգեբանի օգնության , սա ողջունելի է, քանի որ երբ ժամանակին են դիմում հոգեբանի աջակցությանը, այդ դեպքում ավելի հեշտ է լուծել առաջացած խնդիրները»,-եզրափակեց Ս. Հարությունյանը եւ մեկ անգամ եւս հորդորեց խնդիրների` սթրեսի ու ցավերի դեպքում ժամանակին դիմեն մասնագետի օգնությանը:

«Պետք չէ լինել ավելի խաղաղասեր, քան Հռոմի պապը», քանի որ պատերազմը դեռ ավարտված չէ. փորձագետ

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА