ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

27.03.2018 23:00 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՏԵՂԸ ՉԷՐ ԲԵՐՈՒՄ (ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԽԱՅՏԱՌԱԿ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ըստ Սմբատ Լպուտյանի` Արոնյանն էնքան ա ինտերնետ պորտալներում փողով շախմատ խաղացել, որ հավակնորդներին շփոթում էր պորտալներում իրա կրած ղազերի հետ:

 

 

 

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ (ԴԻԼԻՋԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՆԱԽԿԻՆ ԵՎ ՆԵՐԿԱ ՏՆՕՐԵՆՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԱՆՏԱՌԸ ՀՐԴԵՀՎԵԼՈՒ

ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Կրակը շատ բան է պարտակել, մեր խախտումներն էլ կպարտակի…

 

РАЗМЕР ИМЕЕТ ЗНАЧЕНИЕ (ԲԱՂՄԱՆՅԱՆԻՆ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻՑ ՀԵՏՈ ՀԱՊԿ-ՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ՊՆ-ից հայտնում են, որ վերոնշյալ անձանց ՀԱՊԿ գործուղելիս չեն առաջնորդվել նրանց մասնագիտական որակներով, այլ նրանց չափսերով, որպեսզի աշխարհին ցույց տան հայկական զինուժի հզորությունը եւ ռազմական բյուջեի օպտիմալ ծախսի արդյունքը:

 

 

 

ԵՍ ՉԷԻ ՈՒԶՈՒՄ, ԱՅԴՊԵՍ ՍՏԱՑՎԵՑ, ԿՈՄԱՆԴՈՍ («ԵԼՔ» ԴԱՇԻՆՔԻ ՊԱՌԱԿՏՄԱՆ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի` «Ելքի» հնարավոր պառակտումից հետո Ծառուկյան դաշինքը իր կամքից անկախ ինքնըստինքյան միակ ընդդիմադիր խմբակցությունը կդառնա:

 

ԱՌԱՆՑ ԸՆԿԵՐ Ո՞ՒՐ ԵՍ ԳՆՈՒՄ, ՓԱՆՈՍ ՋԱՆ (ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ «ԵԼՔԻ» ՄՆԱՑԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ, ՄԻԱՅՆԱԿ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ ԱՆԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

«Երեւան» կինոստուդիան իշխանությունների բարձր հովանու ներքո Նիկոլ Փաշինյանի գլխավոր դերակատարությամբ նկարահանում է «Նա գնաց մենակ» քաղաքական թրիլլերը:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՀՀԿ-Ն` «ԵԼՔԻՆ» (ՎԵՐՋԻՆԻՍ` «ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՓՈԽԱՐԻՆՈՂ ԳՏՆԵԼ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Հնարավոր է, բայց կգտնե՞ք…

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА