o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպե՞ս տղամարդուն ստիպել առաջին քայլն անել

22.03.2018 19:15 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Ինչպե՞ս տղամարդուն ստիպել առաջին քայլն անել

Խոսեք մարմնով

Դիրքեր, ժեստեր, ձեռքերի, ոտքերի, գլխի դիրք. այս ամենը մարմնի լեզուն է, որը մանրամասն մտածված բառերից էլ խոսում է: Թուլացեք եւ մարմնով «զրույց սկսեք»: Տղամարդը պետք է բաց դիրք տեսնի, ուղիղ կեցվածք, թեթեւակիորեն մի կողմ թեքված գլուխ (հետաքրքրվածության դիրք) եւ վստահ դրված ձեռքեր: Հենց ձեռքերն են ամենից հաճախ մատնում հուզմուքը: Դրանք ինչ-որ բանով զբաղեցրեք. խաղացեք գավաթի հետ, գայթակղիչ շարժումով հպվեք ձեր մազերին կամ դեմքին:

Ինչպե՞ս վերականգնել ոսկյա զարդերի փայլը

Գայթակղեք հագուստով

Ինչպե՞ս հագուստի օգնությամբ տղամարդուն ստիպել առաջին քայլն անել: Ավելի՞ մերկանալ: Ո՛չ: Խորը դեկոլտեն եւ գոտի-կիսաշրջազգեստն ավելի շուտ անպարկեշտ մտքերի տեղիք կտան: Ժամանակակից տղամարդուն կարելի է գրավել միանձնուհու հագուստով: Իսկ եթե խիստ, բայց նրբագեղ հագուստին ավելացնեք ժանյակի կամ շրջազգեստի բացվածքով, անպայման կկարողանաք արթնացնեք նրա «հիմնական բնազդը»:

Հպվեք հայացքով

Հայացքը զանգվածային ոչնչացման զենք է: Եվ քանի որ ձեզ պետք է միայն մեկ տղամարդ, ապա միայն նրան նայեք, եւ միայն գրգռող կիսաժպիտով: Խաղացկուն-ամոթխած հայացքն իսկական արվեստ է: Մի քանի վայրկյան ձեր հայացքը պետք է կանգ առնի տղամարդու դեմքին, աչքերին եւ շուրթերին: Հետո հեռացրեք աչքերը եւ նորից (այս անգամ ՝ ավելի համարձակ) հայացքով հպվեք նրան:

Հպվեք զգացմունքներով

Եթե տղամարդն արդեն ուշադրություն է դարձրել ձեզ, արդյունքն ամրապնդեք անսպասելի հպումով, որը կարելի է «կազմակերպել» որեւէ առարկայի վայր ընկնելով: Նրա մեջ զգացմունք արթնացրեք «պատահական» հպումով: Զգացմունքը շատ ինտիմ բան է:

Նվաճեք թուլությամբ

Որքան ձիաուժ կա կանացի թուլության մեջ: Ձեզ թուլություններ թույլ տվեք, եւ դրանք կարող են ուժ դառնալ՝ ունակ տղամարդուն ստիպելու, որ առաջին քայլն անի: Ներկայացեք որպես փխրուն, օգնության եւ պաշտպանության կարիք ունեցող կին: «Սխրանքի» համար իրավիճակ ստեղծեք, թող ձեր հերոսը ձեր կողքին իրեն կարեւոր եւ հարկավոր զգա:

Խաղացեք բնազդների հետ

Տղամարդու մեջ որսորդի բնազդն արթնացրեք: Թող նա մի պահ զգա, որ նվաճել է ձեզ եւ մտածի, որ ինքը լավագույնն է: Հաջորդ դրվագում կարճ ժամանակով փոխեք ձեր հետաքրքրությունը եւ այլ տղամարդկանց թույլ տվեք ձեզ ուշադրությամբ շրջապատել: Յուրաքանչյուր տղամարդ էությամբ նվաճող է: Տղամարդու համար հաճելի կլինի դառնալ այն կնոջ ընտրյալը, որը հաջողություն է վայելում տղամարդկանց շրջանում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА