o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Երկիր ծիրանին» գողացել է անի զախարյանի մտքերը

21.03.2018 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
«Երկիր ծիրանին» գողացել է անի զախարյանի մտքերը

Երեւանի ավագանին իր հերթական նիստում քննարկեց «Երկիր ծիրանի» խմբակցության ներկայացրած նախագիծը, որը վերաբերում էր մայրաքաղաքի Վազգեն Սարգսյանի անունը կրող փողոցը ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անունով վերանվանելուն: Այն, իհարկե, մեծ արձագանք գտավ ավագանու նիստում, ու մանր ինտրիգների պակաս ամենեւին չզգացվեց: Բայց պարզվում է` «Երկիր ծիրանիի» նախագծի էպոպեան այսքանով չի ավարտվում: Իր քաղաքական գործունեությամբ ոչ պակաս մանր ինտրիգներով աչքի ընկած «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ ԱՆԻ ԶԱԽԱՐՅԱՆԸ ո՛չ ավել, ո՛չ պակաս ԵԾ-ականներին մեղադրում է իր մտքերը գողանալու մեջ: Ա. Զախարյանը մասնավորապես տեղեկացնում է. «Երեւանում Վուդրո Վիլսոնի արձանն ունենալու հրամայականի մասին խոսել եմ դեռ մեկ տարի առաջ: Թույլ չեմ տա մտքերս գողանալ եւ աղավաղել...»:

Լեզուն‚ կրոնը‚ մշակույթը ազգային ինքնությունը պահպանող բաղադրիչներ են‚ որոնք պետք է պահպանել. ArmeniaFirst

Ինչ խոսք, այսքանից հետո չի բացառվում, որ եթե Վուդրո Վիլսոնը ողջ լիներ, մի իրավարար վճիռ էլ հիմա հրապարակեր` ընդդիմադիր տիկնանց խնդրելով գոնե հետմահու իրեն հանգիստ թողնել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА