ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայի ուղեղն իր տեսակով հզոր շարժիչ է». կառուցվող ինտերակտիվ Նոյյան տապանում այցելուները կթրջվեն ջրհեղեղի տեսարանում

20.03.2018 17:19 ՄՇԱԿՈՒՅԹ
«Հայի ուղեղն իր տեսակով հզոր շարժիչ է». կառուցվող ինտերակտիվ Նոյյան տապանում այցելուները կթրջվեն ջրհեղեղի տեսարանում

Նախորդ տարի հոկտեմբերին Էջմիածնում գտնվող «Մաչանենց» տունը նշեց իր հիմնադրման 30-ամյակը: Արդեն 30 տարի է, ինչ այս յուրահատուկ մշակութային օջախը, որը նաեւ բերդաքաղաք է, տեղացիներին եւ արտասահմանցիներին ներկայացնում է հայկական մշակույթը` հնագույն շրջանից մինչ օրս: Այստեղ ամեն անկյուն, ցուցանմուշ, քանդակ ունի իր պատմությունը: «Մաչանենց» տան հիմնադիր ԳՐԻԳՈՐ ՄԱՉԱՆԵՆՑ ԲԱԲԱԽԱՆՅԱՆԸ, ով մասնագիտությամբ լուսանկարիչ է, ռեժիսոր նաեւ չորս գրքի հեղինակ, 30 տարիների ընթացքում կարողացել է տան ներսում ստեղծել թատրոն, պատկերասրահ, թանգարան, կազմակերպել ամենամյա սիմպոզիում, որին մասնակցում են տարբեր երկրների արվեստագետներ: Նրա բնորոշմամբ, իր վաղեմի երազանքն է եղել ստեղծել այնպիսի բերդաքաղաք, որտեղ կհավաքի ու կներկայացնի հայոց պատմության կարեւորագույն դրվագները:

Մահացել է սովետահայ կերպարվեստի մոհիկանը

«ԵՐԱԶ ՏԵՍԱ, ՈՐ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՄ ՓՈՔՐԻԿ ԲԵՐԴԱՔԱՂԱՔ»

«1986 թվականն էր, Խորհրդային Միություն, մենք ապրում էինք մեր հայրական տանը` Ներքին Խաթունարխում, որտեղ միշտ պրպտումների մեջ էի, միշտ զգում էի, որ իմ նավի վրա չեմ, անգամ դպրոցում մինչեւ 45 րոպեն ավարտվում էր, շունչս կտրվում էր: Ինձ ինչ-որ ձայն էր կանչում, դեպի ուր` չգիտեմ, բայց այն ինձ հանգիստ չէր տալիս, հետաքրքիր էր, մինչեւ այժմ այդ ձայնը կա:

Երբ այդ ձայնի առաջ խլանամ, այն ժամանակ ձեր առջեւ կկանգնի Գրիգոր Բաբախանյանը, սակայն շրջանակներ հագած, բայց ես ազատության մարդ եմ: Մի օր երազ տեսա, որ կառուցում եմ մի փոքրիկ բերդաքաղաք, որն այսօր տեսնում եք, սա այն բերդաքաղաքն է, որտեղ հավաքել ու խտացրել եմ հայ պատմության կարեւորագույն դրվագները: Ուրախ եմ, որ կա արեւ, որի տակ ապրում ենք, կան սահմաններ, որից ներս կոչվում է Հայաստան: Հաճույք է գիտակցելը, որ ունենք պետականություն»:

«ՀԱՅԸ ՀԱՅԻ ՀԵՏ ՊԵՏՔ Է ԿԼՈՐԱՑՎԱԾ ԱՆԿՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՊՐԻ»

Գրիգոր Բաբախանյանն ունի իր օրենքները, գաղափարներն ու մտքերը դրանց մի մասը բանաստեղծության տեսքով հանձնում է թղթին, մի մասը` իրականացնում է «Մաչանենց» տանը: Ասում է, յուրաքանչուր գործ պետք է սիրով արվի.

«Պատկերացնո՞ւմ եք հող, որտեղ սեր չկա, նրա տված բերքն ի՞նչ պետք է լինի, շատ, շատ կակտուս, բայց հողը, որը շաղախված է սիրով, նրա տված բերքը որքա՞ն առատ կլինի: Չչգիտեմ սերն ինչով են չափում` կիլոգրամո՞վ, լիտրո՞վ , մետրո՞վ, չափման միավորն էական չէ, կարեւորն այն է, որ եթե ամեն մեկս մեզ վրա պարտք դնենք ու այն կատարենք, ապա այս հողը կլցնենք սիրով:

Միայն այսպես կարող ենք ինչ-որ բան փոխել»,- ասում է բերդաքաղաքի տեր ու տիրականը եւ հավելում. «Մենք պետական ֆինանսավորում չունենք, պետությունն ու եկեղեցին իրենց հոգսերն ունեն, մենք պետք է սովորենք կլոր անկյուններով ապրել, հայը հայի հետ պետք է կլորացված անկյուններով ապրի: Մեր հարաբերությունների հիմքը պետք է լինի սերն ու համերաշխությունը: Մեզ կիսատ-պռատ բաներ պետք չեն, միայն ուզում ենք, որ մեր երկիրը հզոր լինի, ՀՀ քաղաքացին լինի երջանիկ, եւ յուրաքանչյուրն իր գործն անի, իսկ դրա համար  աշխատանքներ պետք է կատարենք: Որեւէ մեկից ակնկալիքներ չունենք, միայն սերտ համագործակցում ենք Էջմիածնի քաղաքապետի հետ»:

Արցախից, Հայաստանից եւ Ռուսաստանից մի շարք նկարիչներ մասնակցում են Հարդրութի նկարչական սիմպոզիումին

«ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՊԱՀՎՈՒՄ Է ԽԵԼԱԳԱՐՆԵՐԻ, ԱՆՈՒՂՂԵԼԻ ԼԱՎԱՏԵՍՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ»

Յուրաքանչյուր տարի «Մաչանենց» տան շնորհիվ հազարավոր օտարերկրացիներ են ծանոթանում հայկական մշակույթի հետ: Նախորդ տարի այցելուների թիվը հասել է 20 հազարի, բացի այդ, ավելացել է երկրների աշխարհագրությունը: Գ. Բաբախանյանի խոսքով` իր «մտքերի բանկում» դեռեւս շատ գաղափարներ կան, դրանք սովորական չեն եւ աստիճանաբար կյանքի կկոչվեն: Այդպիսի մտքերից մեկն էլ իրականացվեց նախորդ տարի, երբ մեկնարկեց Նոյի տան կառուցման աշխատանքները. «Կարծում եմ` Հայաստանի համար ապրանքանիշ ստեղծելը շատ կարեւոր հարց է: Օրինակ` ձուկ բռնելու համար մարդիկ կարթը կախում են այնտեղ, որտեղ ձուկ շատ կա: Պետք է հասկանանք, թե կարթը որտեղ պետք է կախենք, որպեսզի աշխարհը խայծը կուլ տա, ինչ ապրանքանիշեր ստեղծել, որպեսզի կարողանանք մեզ ավելի շատ ներկայացնել աշխարհին: Չեմ ժխտում, մեզ մոտ զբոսաշրջությունը զարգանում է, բայց հարց է, այդ արագությունը մեզ բավարարո՞ւմ է, թե` ոչ: Որովհետեւ հայի ուղեղն իր տեսակով հզոր շարժիչ է: Երբ ավելի շատ, դիպուկ ու տեղին օգտագործվի այն հզոր շարժիչը, որը կոչվում է հայի ուղեղ` տրված Աստծո կողմից, ապա մեր գնացքն ավելի արագընթաց կդառնա: Այդ պատճառով էլ բավականին գումար ենք ներդրել Նոյի տան կառուցման համար, գումարը վարկով եմ վերցրել: Այլ խելագար գիտե՞ք, չէ՞ որ մեր երկիրը պահվում է խելագարների, անուղղելի լավատեսների շնորհիվ: Մի բանաստեղծ ասել է, որ խենթերն են պտտում մոլորակը: Այսօր մոլորակը ծերացել ու հոգնել է, բայց կան խենթեր, որ մոլարկին անվերջ տալիս են ուժ, պտտելու հավես:

Նոյան տունը հավանաբար ավարտին կհասցվի այս տարի հոկտեմբերին` կազմակերպության 31-ամյակին, այդ օրերին կլինի Մաչանենց չորրորդ սիմպոզիումը: Ցանկանում ենք, որ այս սուրբ հողի վրա օտարերկրացին, նաեւ հայաստանցին հնարավորություն ունենան ինտերակտիվ հանդիպում ունենալ Նոյի հետ: Այստեղ Նոյն ապրելու եւ խոսելու է, տան ներսում կլինի ջրհեղեղի տեսարան, եւ մարդիկ այնտեղ մտնելուց կթրջվեն: Նոյի տունը լինելու է ընդհանուր կառուցվող թանգարանի մի մասը: Թանգարանի մյուս հատվածը ներկայացնելու է Արցախյան ազատամարտը, Էջմիածին քաղաքը, կլինեն նաեւ այլ բաժիններ: Այսինքն` կլինի բավականին մեծ թանգարան, որի մեջ բաժին կկազմի արհեստագործական մասը, մարդիկ հնարավորություն կունենան տեսնելու արհեստագործի տունը, պետք է կառուցվի գյուղացի բրուտագործի տուն, իսկ այս ամենը տեսնելուց հետո կիջնեն Նոյի հետ հանդիպման: Կառուցվող տան մի հատվածում կանգնած կլինի Նոյը որոշ կենդանիների հետ, խորհրդանշանակ լուծում ենք տալու, մեր նպատակն է խորհուրդը տեղ հասցնել»:

Ընկեր ՀՅԴ-ականներն անուղղելի են

«ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԶԻՆԱԴԱԴԱՐ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ»

«Մաչանենց» տանը ստեղծվել է նաեւ առաջին օրգանական թատրոնը, այստեղ ցուցադրվող ներկայացումներում միաձուլված են թատրոնի եւ կինոյի տարրեր: Ներկայացման բոլոր գործողությունները տեղի են ունենում մեկ վայրում եւ բնական պայմաններում. «Մշակույթի պատերազմը զինադադար չի ճանաչում: Մենք ամեն օր, ամեն վայրկյան, նույնիսկ մեր երազներում պատերազմի մեջ ենք աշխարհի հետ: Մշակույթն է ազգի նկարագիրը պահում, մենք այն տարածելով ենք աշխարհին ներկայացնում մեր տեսակը: Երբեք չասենք, թե մենք լավն ենք, միակն ենք եւ այլն, պարզապես ամեն ինչ արդյունավետ պետք է անենք: Եթե ունենք այս տարածքը, պետք է ծաղկեցնենք, մեր հոգու անապատներն այնքան պետք է ջրենք, որ ամեն տեղ պարտեզ լինի, մեր սրտերում, փոխհարաբերություններում: Եվ փոքրիկ իշխանի նման ամեն վայրկյան, ամեն օր փայփայենք մեր երկիրը` Հայաստան աշխարհը` մեծ Հայաստան աշխարհին տեր դառնալու համար»:

Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА