ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սահմանադրական բարեփոխումներից հետո հստակ դրված խնդիրներն ու ծրագրերը կամաց-կամաց իրականություն են դառնում

20.03.2018 17:11 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սահմանադրական բարեփոխումներից հետո հստակ դրված խնդիրներն ու ծրագրերը կամաց-կամաց իրականություն են դառնում

Մի քանի տարի առաջ, երբ մենք խոսում էինք առկա հիմնախնդիրների մասին և դրանց մի մասը պայմանավորում կառավարման ձևի առանձնահատկություններով, իշխանությունների տարանջատման և հավասարակշռման սկզբունքի ոչ հետևողական իրացմամբ, համակարգային առումով ոչ կատարյալ լուծումներով, քաղաքական և սահմանադրական մշակույթի ցածր մակարդակով, կուսակցական համակարգի ոչ բավարար կայացվածությամբ, շատերը թերահավատորեն էին վերաբերվում այս հանգամանքին։ 2015 թվականի սահմանադրական բարեփոխումներին հաջորդած ժամանակահատվածը և հատկապես 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրությունները և հետընտրական իրավիճակը եկան հաստատելու, որ խնդիրների լուծման ճանապարհը մեր կողմից ճիշտ է ընտրված:

Առողջապահության նախարարը կառավարության նիստից հետո. ուղիղ

ՀՀ-ում Սահմանադրական բարեփոխումներից հետո հստակ դրված խնդիրներն ու ծրագրերը կամաց-կամաց իրականություն են դառնում. արդեն իսկ կանխորոշված տնտեսական աճի ականատեսն ենք դառնում: Ունենք արտաքին քաղաքականության դրական արդյունքներ, հասել ենք ներքին կայունության այնպիսի մակարդակի, որն արդեն դրականորեն կանխորոշում է նաև տնտեսական ցուցանիշների դինամիկան:

Փոփոխություններն հարկային և մաքսային օրենսդրության մեջ նպաստում են ներդրումային դաշտի զարգացմանը:

Կառավարման խորհրդարանական ձևին անցնելու միջոցով մենք էապես փոքրացրել կամ նույնիսկ վերացրել ենք քաղաքական դիմակայությունը կամ ճգնաժամը հանրային առճակատման վերածելու վտանգը։

Կարծում եմ, որ սահմանադրական փոփոխությունները վերացրեցին նաև իշխանության տարբեր մարմինների և պաշտոնատար անձանց գործառույթների ու լիազորությունների միջև առկա անհամաձայնությունները:

Հայաստանը շարունակում է ակտիվ դերակատարում ունենալ նաև ինտեգրացիոն գործընթացներում՝ մասնավորապես ԵԱՏՄ, ԱՊՀ շրջանակներում: Ակտիվ հանագործակցում ենք միջազգային կազմակերպությունների հետ: Հատկանշական է ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը:

Ակնհայտ է, որ մեր երկիրը տարբեր ոլորտներում համակարգային բարեփոխումների նոր փուլ է թևակոխել և իրականացնում է հեռանկարային ծրագրեր: Դրանց բոլորի առանցքը մարդն է, նրա իրավունքների ու ազատությունների երաշխավորումը, երկրում այնպիսի մթնոլորտի ձևավորումը, որտեղ կգերակայեն հանդուրժողականությունը, բազմակարծությունը, խտրականության բացառումը, արդարությունն ու փոխադարձ վստահությունը:

Եվ այս ամենը՝ բարոյական հարթության մեջ:Եվ բոլորին հրավիրում ենք այս բարոյական հարթության մեջ ձեր փոքրիկ լուման ներնել արդեն իսկ բոլորիս կողմից ստեղծված ժողովրդահաճո և մարդակենտրոն երկրի զարգացման ծրագրերում:

ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի մարտի 20-ի ելույթը հայտարարությունների ժամին

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА