ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան Բանկի «Պուշկին» մասնաճյուղի պաշտոնական բացումը

20.03.2018 15:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան Բանկի «Պուշկին» մասնաճյուղի պաշտոնական բացումը

2017 թ. վերջում Բանկի հաճախորդների աճող թվի սպասարկման պայամնների բարելավման նպատակով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ գլխամասային գրասենյակի Սպասարկման բաժինը, որը գտնվում էր Նալբանդյան 46 հասցեում, տեղափոխվեց նոր ընդարձակ շենք Պուշկինի փ. 3/1 հասցեում:

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Հաղարծին տեղամասի մասնաճյուղի պահաբաժիններում քննվող քրեական գործով ձերբակալվել է երկու անձ

2018 թ. մարտի 20-ին տեղի ունեցավ ՎՏԲ- Հայաստան Բանկի «Պուշկին» մասնաճյուղի պաշտոնական բացումը: ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության Նախագահ Իվան Տելեգինը և ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը հյուրերի, Բանկի հաճախորդների և աշխատակիցների ներկայությամբ հանդիսավորությամբ կտրեցին ժապավենը։

Միջոցառման հյուրերին ներկայացվեց նորագույն սարքավորումներով համալրված և հաճախորդներին հնարավորինս արագ և հարմարավետ սպասարկման համար անհրաժեշտ բոլոր միջոցներով հագեցած ժամանակակից և ընդարձակ մասնաճյուղը: Այդ նպատակով "Պուշկին" մասնաճյուղում գործում է էլեկտրոնային հերթի համակարգ, առկա է հարմարավետ սպասասրահ՝ ինտերնետ մուտքի հնարավորությամբ, բանակցային սենյակներ: Իսկ հատուկ երեխաների հետ եկած այցելուների համար կահավորված է խաղային գոտի, որտեղ երեխաները, ծնողներին սպասելու ընթացքում, կարողանան հաճելի և օգտակար ժամանակ անցկացնել:

"Պուշկին" մասնաճյուղում հաճախորդներին տրամադրվում է ծառայությունների ամբողջական փաթեթ, ինչպես նաև իրականացվում է կորպորատիվ հաճախորդների, փոքր և միջին բիզնեսի հաշվարկադրամարկղային սպասարկում: Բացի այդ, Բանկի հաճախորդները կարող են անձամբ իրականացնել բանկային գործարքներ 24/7 ռեժիմով ինքնասպասարկման գոտում: Ինքնասպասարկման գոտին հագեցած է բանկոմատով և տերմինալով, որի շնորհիվ հաճախորդները ցանկացած պահին կարող են համալրել բանկային/քարտային հաշիվներ, ավանդներ, գումար հանել, մարել վարկեր, կատարել վճարումներ: "Պուշկին" մասնաճյուղի հաճախորդներին հնարավորություն է տրվում անվտանգ պահել իրենց արժեքավոր իրերը դեպոզիտար պահատուփերում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА