ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իրանն ու Վրաստանը կոշտ հակահայկական քաղաքականություն չեն իրականացնի». պատգամավոր

20.03.2018 16:13 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Իրանն ու Վրաստանը կոշտ հակահայկական քաղաքականություն չեն իրականացնի». պատգամավոր

Նախորդ շաբաթ Բաքվում տեղի ունեցավ Իրանի, Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների քառակողմ հանդիպումը: Այս ձեւաչափը նոր է եւ ըստ Ադրբեջանի արտգործնախարարի, կնպաստի քառակողմ արդյունավետ համագործակցությանը եւ տարածաշրջանի անվտանգությանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով այդ հանդիպմանը եւ դրա հետեւանքով Հայաստանին ուղղված հնարավոր վտանգներին, փաստեց որ սա  թուրք-ադրբեջանական տանդեմի նախաձեռնությունն է եւ բնականաբար նրանք ցանկություն ունեն Հայաստանը մեկուսացնել. «Վրաստանի մասնակցությունը նման ձեւաչափով հանդիպումներին նորություն չէ: Դրա հիմքերը դրվել են Սահակաշվիլու կառավաման տխրահռչակ տարիներին: Մենք ակնհայտ տեսնում ենք Հայաստանը տարածաշրջանային գործընթացներից ու կոմունիկացիաներից մեկուսացնելու քաղաքականություն: Վրաստանի ներկայիս իշխանություններմ այլ մոտեցումներ ունեն խնդրի վերաբերյալ: Այդ մոտեցումները միտված են թուրքական ազդեցության նվազմանը , որովհետեւ Սահակաշվիլին տուրք տալով թուրք-ադրբեջանական տանդեմի իբրեւ թե տնտեսական ու առեւտրային գործընթացին, Վրաստանին գցեց այդ ամենից կախվածության մեջ, որը աստիճանաբար վերածվեց քաղաքական ազդեցության»,-ընդգծեց Շ. Թորոսյանը: Ըստ նրա, Հայաստանին թողնելով կոմունիկացիոն մեկուսացման մեջ, Վրաստանը դարձավ թուրք-ադրբեջանական էներգակիրների տրանզիտը: Պատգամավորը համոզված է, որ Վրաստանի ներկայիս իշխանությունները չեն գնա այնպիսի քայլի, որը էական վնաս կհասցնի Հայաստանին: Ինչ վերաբերում է Իրանին, ապա այն գլոբալ խնդիրներ ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ. «Իրանը այս երկրների հետ կարող է համագործակցել պարզապես այն դեպքում, երբ լինեն տնտեսական ինչ-որ ծրագրեր, այն էլ եթե լինեն, քանի որ քաղաքական հակասություններն ավելի շատ են: Կարծում եմ` այս փուլում Իրանն ու Վրաստանը կոշտ հակահայկական քաղաքականություն չեն իրականացնի»,-եզրափակեց Շ. Թորոսյանը:

ՈՒՐԵՄՆ ԱՋԱՊԱՀՅԱՆԸ ՉԻ՞ ՈՒԶՈՒՄ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԴԱՌՆԱԼ


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА