ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հունվարին Ռուսաստանից Հայաստան դրամային փոխանցումների գումարն աննշան աճել է (աղյուսակ)

20.03.2018 15:05 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Հունվարին Ռուսաստանից Հայաստան դրամային փոխանցումների գումարն աննշան աճել է (աղյուսակ)

Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից հունվարի վերաբերյալ վերջերս հրապարակված տեղեկությունը՝ մեր երկիր ֆիզիկական անձանց կողմից դրամային փոխանցումների վերաբերյալ, մի ուշագրավ դետալ ունի։ Բայց սկզբից նշենք, որ նշված ամսին դրամային փոխանցումների ընդհանուր գումարը կազմել է 94,7 մլն դոլար, եւ տարեկան կտրվածքով աճել է 10,3 մլն դոլարով (կամ 12,3 տոկոսով)։ Այդ տեղաշարժը հիմնականում ապահովվել է Ռուսաստանից գումարների հոսքը, որի բացարձակ արժեքը հասել է 51,8 մլն դոլարի, եւ տարեկան կտրվածքով աճել է 8,2 մլն դոլարով (կամ 18,9 տոկոսով)։

Առաջին անգամ ՎՏԲ-Հայաստան Բանկը “Սիլ Ինշուրանս”-ի հետ համատեղ գործարկում է հիփոթեքային վարկավորման կանխավճարի ապահովագրություն

Աճի առաջանցիկ տեմպերի հաշվին, դրամային փոխանցումների հոսքում Ռուսաստանի մասնաբաժինը մեկ տարում աճել է 3 տոկոսային կետով, եւ կազմել է 55 տոկոս։ Տարիներ առաջ այդ ցուցանիշը զգալի ավելի էր (2014թ. հունվարին՝ 70 տոկոսից ավել)։ Նշենք, որ դրամային փոխանցումների համար (հատկապես՝ Ռուսաստանից) հունվարի ցուցանիշները նվազագույնն են օրացուցային տարվա համար։

Թեեւ արդեն երկու տարի է՝ Ռուսաստանից դրամային փոխանցումների ծավալն աճում է, 2014 թվականի ռեկորդը գործնականում անհասանելի է (նայել աղյուսակը)։ Այստեղ առկա է վերը նշված դետալը։ Ռուսաստանից փոխանցումները՝ կատարված ԱՄՆ դոլարով, նշված ժամանակահատվածում նվազել են 35,5 մլն դոլարով, կամ 1,7 անգամ։ Սակայն եթե գումարը փոխակերպենք ռուբլու, նվազումը վերաճում է աճի։ Աննշան, իհարկե, բայց աճով՝ 0,7 տոկոս։ Այսինքն, «ռուսաստանյան» փոխանցումների անկումը ամբողջությամբ կապված է Ռուսաստանում դոլարի փոխարժեքի ամրապնդման հետ։

Անկախ նրանից, փոխանցումները Ռուսաստանից ռուբլով, թե ԱՄՆ դոլարով են իրականացվել, Հայաստանում դրանց փոխանակումից ստացված գումարը գործնականում նույնն է։ Հետաքրքրություն ներկայացնում է փոխանակման կետերի շրջանառության կառուցվածքը, մեր օրինակում՝ հաշվետու հունվարի համար։ Եթե ռուբլին եւ եվրոն փոխակերպենք ԱՄՆ դոլարի, շրջանառության մեջ 61 տոկոսը բաժինէ  հասնում ԱՄՆ դոլարին։ Ռուբլու բաժինը երկու անգամ փոքր է՝ մոտ 30 տոկոս, մնացածը բաժին է հասնում եվրոյին։

Փոխանակման կետերի տվյալները պրոյեկտելը «ռուսաստանյան» փոխանցումների կառուցվածքի վրա սխալ կլինի։ Դոլարների հոսքի աղբյուրները, բացի Ռուսաստանից, մի ամբողջ շարք երկրներ են։ Բացի այդ, փողերը փոխանակում են ոչ միայն ֆիզիկական անձինք, այլեւ կազմակերպությունները։ Բայց արժույթի առքուվաճառքում ռուբլու ոչ փոքր տեսակարար կշիռը այդուհանդերձ նշանակում է, որ Ռուսաստանից գումարների ոչ ամբողջ հոսքն է իրականացվում ԱՄՆ դոլարով։ Միեւնույն ժամանակ նկատեց, որ այդ երկրից հայրենիք վերադարձող միգրանտները վաստակած գումարները բերում են ռուբլով։

ԵԱՏՄ-ում ներկայացված երկրի՝ Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանում որոշակի արտոնություններից են օգտվում։ Օրինակ, Ռուսաստանում ՀՀ քաղաքացու ժամանակավոր գրանցումը կարող է ձեւակերպվել մեկ տարի ժամկետով, եթե այդ ողջ ընթացքի համար նա աշխատանքային պայմանագիր ունի։

Անցած տարի նախնական միգրացիոն հաշվառման է կանգնել ՀՀ 350 հազար քաղաքացի, որոնցից 232 հազարը՝ աշխատանքի նպատակով։ Բայց մեր որոշ քաղաքացիներ, ցանկանալով հիմնավորապես մնալ այդ երկրում, քաղաքացիություն են ստանում (անցած տարի այդպիսիք 25 հազարից ավելին էին)

Հայաստանում կլինի միկրոբիզնես, որն ազատված կլինի հարկերից, բայց... Փաշինյան

 

news.am

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА