ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բոլորն ասում են՝ Թրամփը խենթ է, սակայն ամենասարսափելին այն է, որ նա հիմար է. Ֆրան Լեբովից

20.03.2018 14:31 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Բոլորն ասում են՝ Թրամփը խենթ է, սակայն ամենասարսափելին այն է, որ նա հիմար է. Ֆրան Լեբովից

Բոլորն ասում են՝  Դոնալդ Թրամփը խենթ է (ինչը շատ հնարավոր է), սակայն ամենասարսափելին այն է, որ նա հիմար է: Չկա նրա նման հիմար: Այս մասին Guardian Australia-ին տված հարցազրույցում հայտարարել է ամերիկացի գրող, հրապարակոս Ֆրան Լեբովիցը:

Դեսպան. Պուտինն ու Թրամփը կարևոր բանավոր պայմանավորվածություններ են ձեռք բերել

Նա պատմել է, որ Մելբուրնի հյուրանոցներից մեկում նախաճաշի ժամանակ թերթում ԱՄՆ նախագահի մասին ինչ-որ հոդված է կարդալիս եղել, մի անծանոթ տղամարդ իրեն ասել է՝ «Դու’ք եք ընտրել նրան», ինչին նա պատասխանել է՝ «Ե’ս չեմ ընտրել: Ես չեմ ճանաչում որևէ մեկին, ով քվեարկել է նրա օգտին»:

Լեբովիցը պատմել է նաև, որ իր համար շոկային էր, երբ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթեց Թրամփը: 

«Մտքիս ծայրով անգամ չէր անցնում, որ նա կհաղթի: Ես երբեք այդքան սխալ չէի եղել»,- ասել է ամերիկացի գրողը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА