ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կին պատգամավորների երջանկության բանաձեւը

20.03.2018 14:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Կին պատգամավորների երջանկության բանաձեւը

Մարտի 20-ը երջանկության միջազգային օրն է, այս օրը սահմանվել է մի քանի տարի առաջ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից: Օրը նշվում է ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներում:
Այսօր «Իրավունքը» ԱԺ կին պատգամավորներից փորձեց պարզել, թե արդյո՞ք իրենց  երջանիկ համարում են եւ երջանկության ինչ բանաձեւ ունեն:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ հատուկ բանաձեւ չունի. «Ինձ երջանիկ կին եմ համարում, կարծում եմ` հայ կանայք նույնպես երջանիկ են եւ մաղթում եմ, որ բոլորը երջանիկ լինեն»,-հակիճ ասաց Հ. Նաղդալյանը:

«Ազատե՛ք մեզ ձեր պիղծ ներկայությունից». սոցցանցում հակադարձում են Արսինե Խանջյանին


ԱԺ ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՆ ունի երջանկության հստակ բանաձեւ`լավատեսություն, ժպիտ, բարություն, մարդկանց չվատաբանել, սիրել,  ահա այն ամենը, որի առակայության դեպքում երջանկությունն ապահոված է. «Ինձ երջանիկ եմ համարում, որպես կին, մայր: Մարդը կարող է ապրել ամայի տարածքում եւ կախված իր գիտակցությունից , ինքնագնահատականից  լինել երջանիկ կամ դժբախտ: Երկիրն ու տարածքը կարծում եմ` կապ չունի երջանկության համար: Հայաստանում ապրողը կարող է իրեն երջանիկ մարդ համարել, քանի որ շատ շծանոթներ ունեմ, որոնք ապրում են արտասահմանում եւ երջանիկ են լինում այն մեկ ամիսը, երբ վերադառնում են հայրենիք: Մարդը պետք է ամեն ինչ ըդնունի այնպես, ինչպես կա`չդժոգել անձրեւի, արեւի, ձյան ժամանակ: Պետք է բարություն անել, այդ ժամանակ բարին էլ կստանաս: Պետք է հավատալ, որ կյանքն ավելի լավն է եւ լինել լավատես, որ եթե  մարդու կյանքում մի բան այն չէ, ոպա որոշ ժամանակ կլինի այնպես, ինչպես ցանկանում է»,-նշեց Մ. Եսայանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА