ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոբերտ Հովհաննիսյանն ընթանում է Եվրոպայի առաջնության առաջատարների խմբում

20.03.2018 13:46 ՍՊՈՐՏ
Ռոբերտ Հովհաննիսյանն ընթանում է Եվրոպայի առաջնության առաջատարների խմբում

Բաթումում տեղի է ունեցել Եվրոպայի շախմատի անհատական առաջնության 3-րդ տուրը:

Առաջատարների խմբում ընթացող Ռոբերտ Հովհաննիսյանը գեղեցիկ ոճով հաղթանակ է տոնել Ուկրաինան ներկայացնող գրոսմայստեր Յուրի Կուզուբովի նկատմամբ, հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Ֆուտբոլային իրարանցում Հանրապետության Հրապարակում. լեգենդները Երեւանում են (Ֆոտոշարք)

2-րդ տուրից հետո առաջատարների խմբում ընթացող գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Հայկ Մարտիրոսյանն իրենց պարտիաներն ավարտել են հաշտությամբ, իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Դանիելյանը պարտվել է մրցաշարի ֆավորիտներից մեկին՝ Չեխիան ներկայացնող հանրահայտ գրոսմայստեր Դավիդ Նավարային:

3-րդ տուրից հետո Ռոբերտ Հովհաննիսյանը, Ջոնս Գավայնը, Մարին Բոսիոչիչը, Ալեքսանդր Ինջիչը, Դանիելե Վոկատուրին և Յուրի Սկոբեռնը վաստակել են 3-ական միավոր և գլխավորում են աղյուսակը:

2.5-ական միավոր վաստակած Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Հայկ Մարտիրոսյանը ընթանում են առաջատարներին հետապնդողների խմբում:

Այսօր տեղի կունենա մրցաշարի 4-րդ տուրը: Պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 15:00-ին

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА