ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պատգամավորն իր ֆիզիկական կարողություններն ուսանողների վրա չի փորձում. պարզաբանում է Գեւորգ Պետրոսյանը

20.03.2018 13:24 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Պատգամավորն իր ֆիզիկական կարողություններն ուսանողների վրա չի փորձում. պարզաբանում է Գեւորգ Պետրոսյանը

ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ով դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, այսօր  լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե իրականում ինչ է տեղի ունեցել իր եւ նույն ֆակուլտետի ուսանողի միջեւ: Վերջինս ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի օգնականն է: Ըստ ուսանողի, վեճն առաջացել է այն բանից հետո, երբ Գեւորգ Պետրոսյանն իրեն նկատողությունն է արել չսափրվելու համար:

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը

Գեւորգ Պետրոսյանի խոսքով` պետք չէ ամեն տեղ ինտրիգներ փնտրել: Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե պատգամավորն ուսանողին ասել է, թե ծնոտը կծռի, Գեւորգ Պետրոսյանը նշեց, որ իր ֆիզիկական կարողություններն ընդանրապես ուսանողների վրա չի փորձում. «Եթե մարդն ավելնորդ ինքնավստահություն է ունենում, ապա փորձը ցույց է տվել, որ նրա դիմածնոտային համակարգը կյանքում գոնե առնվազն մեկ անգամ լուրջ վնասվածքներ կրում է: Այլ է հարցը է, թե այդ վնասվածքն ում կողից է լինելու: Դասերին մշտապես ուշացած գալը, դասախոսի հետ նստած տեղից վիճելը պարկե՞շտ է»,-ընդգծեց Գեւորգ Պետրոսյանը եւ հավելեց, որ տվյալ ուսանողի նկատամամբ օբյեկտիվ է եղել եւ դեպքը որեւէ ազդեցություն չի կարող ունենալ ուսանողների քննական գնահատականի վրա: Նրա բնորոշմաամբ, ԲՈՒՀ-ում մեծ ուշադրություն են դարձնում ուսանողների գիտելիքների վրա, սակայն չեն անտեսում նաեւ արտաքին տեսքը, օրինակ սպորտային համազգեստով, չսափրվախ  դասերին հաճախելը. «Ես միայն հորդորել եմ կոկիկ լինել, եթե նա ցանկանում է այդ տեսքով դեգերել միջանցքներում, սա արդեն իր խնդիրն է: Ես էլ իրեն ասել եմ՝ իր հանդեպ պետք է օբյեկտիվ գտնվեմ, բայց նման դեպքերը հիմք չեմ ընդունում ուսանողների նկատմամբ իմ վերաբերմունքը քննական գնատականի տեսքով որոշակիացնելու համար։ Ինձ համար կարեւորը պատրաստվածությունն է։ Մենք պետական համալսարանաում անուշադրության չենք մատնում ուսանողների արտաքին տեսքը, սպորտային համազգեստով, սպորտային կոշիկներով, չսափրված վիճակում դասի գալը։  Չի կարելի ղեկավարվել այն սկզբունքով, որ եթե ինչ-որ բան գրավոր արգելված չէ, դա պետք է անել։ Ես հորդորել եմ լինել կոկիկ»,- մեկնաբանել է Պետրոսյանը:

Վերջինs նշել է, որ տարակուսած է ուսանողի վարքագծից, քանի որ նույն օրը միջադեպից հետո իրենից ներողություն է խնդրել եւ շարունակել է մասնակցել դասին, սակայն օրվա վերջում հանդես է եկել նման հայտարարություններով»,-փաստեց պատգամավորը:

Գեւորգ Պետրոսյանի համար առնվազն տարօրինակ է, որ ուսանողը միջադեպից հետո հանդես է գալիս տարբեր հայտարարություններչով, քանի որ վերջինս  ընդունել է պատգամավորի դիտողությունը եւ նրանից ներողություն է խնդրել եւ ամեն ինչ հարթվել է, սակայն պարզվում է ուսանողը տարբեր հայտարարություններ է անում միջադեպի վերաբերյալ:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА