ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Առաքելությունս է օտարության մեջ ապրող հային անսպառ էներգիա տալ»

19.03.2018 23:02 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Առաքելությունս է օտարության մեջ ապրող հային անսպառ էներգիա տալ»

Աղջկական քնքուշ, հմայիչ կերպարի ներսում  հուժկու, հզոր ձայնով երգչուհի է Գաբի Գալոյանը, ում մուտքը երգարվեստ սկսվեց բուռն քննարկումներով  ու կանխատեսումներով: Խառնվածքով, տեսակով վերև բարձրացող անհատականություն, մասնագիտական կրթվածություն ունեցող երգչուհին անցավ ռուբիկոնը:

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 6 մարզերում

Բազմաթիվ համերգային շրջագայություններ, նոր գործընկերներ ու պրոֆեսիոնալ աճ: Ակնհայտ փաստեր, երբ ուսումնասիրում և ամփոփում ես նրա աշխատանքային մեկ տարին: Բեմի բոլոր պահանջները բավարարող երգչուհին 2017 թ-ին հանդես եկավ  «Հայաստան» նախագծով, որով գերեց, հմայեց երաժշտասեր հասարակությանը ու նույն ծրագրով դուրս եկավ հայրենիքի սահմաններից:

Վերջերս Գաբի Գալոյանը Լիբանանում էր, հետո ՌԴ - ում: Այս օրերին ԱՄՆ - ում գտնվող երգչուհին մարտի 25-ին առաջին անգամ կներկայանա ամերիկաբնակ հանդիսականին:

Ժողովրդական, ազգային, հայրենասիրական երգերի տոնին սպասող հանդիսատեսը իսկապես կվայելի  երեկոն: Պրոդյուսեր Կարպիս Թիթիզյանը ունենալով փայլուն պատմություն՝  երաժշտական ասպարեզում վստահորոն ընտրել է այս երգչուհու կողքին լինելու,  սատարելու գործը, քանզի երգարվեստում մնայուն անուն ունենալու, ժող.երգին նվիրյալ լինելու պահանջը այսօր առկա է սփյուռքում:

-Գաբի, նոր եք վերադարձել  համերգային շրջագայությունից `  Արաբական էմիրություններ,  Բեյրութ, ապա ՌԴ, հանդիսատեսին սեր ու երգարվեստի գոհարներ տվեցիք, իսկ հոգևոր ի՞նչ  ստացաք:

-Երգը  սրտիս տրոփյունն է, իսկ ժող. երգը արյունն ու ավիշը: Ամեն անգամ բեմ բարձրանալիս ապրում եմ նույն զգացողությունը, որ առաքելությունս է օտարության մեջ ապրող հային անսպառ էներգիա տալ,  որի աղբյուրն ու ակունքը ժողովրդական, ազգային երգերի բաց շտեմարանն է: Թե՛ Բեյրութում, թե՛ Տուլա քաղաքում ստացել եմ շարունակական սեր, գորովանք, որը ոչ միայն իմն է, այլև այն բոլոր մարդկանցը, ովքեր իմ կողքին են: Մարտի 25 -ին ԱՄՆ - ում կներկայանանք համերգային ծրագրով, որի համար ջանք ու եռանդ չենք խնայել: Երևի բերկրանք ու գոհունակություն, ահա այս  զգացողությունները կունենա հանդիսատեսը դահլիճից դուրս գալուց : Մարտի 31 - ին համերգային ծրագրով կլինենք Սան  Ֆրանցիսկոյում, ապա Կանադայում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА