ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոնալդուն Պրիմերայի ռմբարկուների ցանկում շրջանցել է Սուարեսին և բարձրացել 2-րդ հորիզոնական

19.03.2018 17:25 ՍՊՈՐՏ
Ռոնալդուն Պրիմերայի ռմբարկուների ցանկում շրջանցել է Սուարեսին և բարձրացել 2-րդ հորիզոնական

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի` «Ժիրոնայի» հետ տնային խաղում (6:3) չորս գոլ է խփել` ընթացիկ մրցաշրջանում իր գոլերի թիվը հասցնելով 22-ի: Սա պորտուգալացուն թույլ է տվել բաձրանալու Պրիմերայի ռմբարկուների ցանկի երկրորդ հորիզոնականը` շրջանցելով «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսին (21): Առաջատարը, նախկինի պես, «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին է, որի ակտիվում 25 գոլ կա:

Ռոնալդուն կարող էր տեղափոխվել «Նապոլի»

Հարկ է նշել, որ Ռոնալդուից մեկ գոլի համար 92,5 րոպե է պահանջվում: Մեսսիի մոտ այդ ցուցանիշը կազմում է 98,4 րոպե, իսկ Սուարեսի մոտ` 106,8:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА