ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լեհաստանը մտադիր է երկրից արտաքսել ռուս դիվանագետներին`ի նշան Լոնդոնի հետ համերաշխության

19.03.2018 17:34 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Լեհաստանը մտադիր է երկրից արտաքսել ռուս դիվանագետներին`ի նշան Լոնդոնի հետ համերաշխության

Լեհաստանի իշխանությունները Սերգեյ Սկրիպալի թունավորումից հետո ի նշան Լոնդոնի հետ համերաշխության ցանկանում են երկրից արտաքսել ռուս դիվանագետներին:  Այդ մասին Gazeta Prawna-ին հայտնել են կառավարությունում աղբյուրները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Լուկաշենկոն մեղադրում է Ռուսաստանին մաքսանենգության համար. НГ

Պարբերականի տեղեկություններով՝ Վարշավայում նույնպես ցանկանում են պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ի նկատմամբ:

Ինչպես հայտնել են թերթի աղբյուրները, Լեհաստանի կառավարությունը լավագույն որոշում է համարում ՌԴ-ի դեմ Եվրամիության մակարդակով համատեղ գործողությունները: Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կոնրադ Շիմանսկին ավելի վաղ հայտարարել է, որ Վարշավան կփորձի համոզել Բեռլինին հրաժարվել «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցումից՝ «Սկրիպալի գործի» ֆոնին:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА