ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանում «թմրամոլության դեմ» պատվաստանյութ են ստեղծել

19.03.2018 13:06 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ռուսաստանում «թմրամոլության դեմ» պատվաստանյութ են ստեղծել

Ռուս գիտնականները փորձարկում են մի պատվաստանյութ, որն արգելափակում հերոինի, մորֆինի և թմրանյութերի գործողությունը, գրում է «Известия» թերթը: Պատվաստանյութի օգտագործմամբ մարդու օրգանիզմը սկսում է հակամարմիններ արտադրել, որոնք խոչընդոտում են որոշակի թմրամիջոցների գործողությունը:

Ամերիկացի կենսաբանները գենային թերապիա են ստեղծել աուտիզմի բուժման համար

Ինչպես նշում են ՌԴ Գիտությունների ազգային կոնտրոնի աշխատակիցները, իրենք ստեղծում են հիբրիդային մոլեկուլնե երկու բաղադրիչներից՝ մորֆինի և սպիտակուցի ածանցյալներից: Դրանք ներարկում են կենդանիներին և ստանում առաջնային հակամարմիններ: Այնուհետեւ վերջինները ներարկում են մեկ այլ կենդանու, և արտադրվում են երկրորդակային հակամարմիններ: Նշվում է, որ այս մեթոդը լիովին համապատասխանում է ռուսական օրենսդրության պահանջներին:

«Այդ հակամարմինների գործողության նպատակը թմրանյութն արյունատար անոթներին կապել է: Բացի այդ, օրգանիզմի բջիջները «հիշում են» այդ հակածինը, և դրան հետագայում հանդիպելիս սկսում է արտադրել արդեն սեփական հակամարմինները»,- պատմել է Գիտությունների ազգային կոնտրոնի իմունաքիմիայի լաբորատաորիայի  աշխատակից Ասյա Բերզինան:

Ինչպես ցույց են տվել կենդանիների վրա փորձարկումները, իմունիտետը պահպանվում է մեկ տարի, ինչից հետո պետք է կրկին պատվաստվել:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА