ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ֆրանսիան հայտարարել է, որ չի ընդունի Ղրիմում ՌԴ նախագահական ընտրությունների անցկացումը

18.03.2018 21:26 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ֆրանսիան հայտարարել է, որ չի ընդունի Ղրիմում ՌԴ նախագահական ընտրությունների անցկացումը

Ֆրանսիան մտադիր չէ ճանաչել Ղրիմում ՌԴ նախագահի ընտրությունների անցկացումը: Russia Today-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Ֆրանսիայի ԱԳՆ-ից:

«Ղրիմի Ինքնավար Հանրապետության, ինչպես նաև Սևաստոպոլի անօրինական անեքսիայից 4 տարի անց Ֆրանսիան ամենավճռական կերպով հաստատում է իր հավատարմությունը Ղրիմի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնմանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դիվանագետները նշում են, որ Ֆրանսիան «չի ընդունի Ղրիմի տարածքում ՌԴ նախագահական ընտրությունների անցկացումը»:

Մարտի 12-ին ԵՄ-ն նույնպես հայտարարել էր, որ անօրինական է համարում Ղրիմում ՌԴ նախագահական ընտրությունների անցկացումը:

Թրամփը վստահ է՝ բոլորն են ցանկանում նրա առաջադրումը 2020 թվականի նախագահական ընտրություններին

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА