ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արևելյան Ղուտայում ապստամբները բանակցում են ՄԱԿ-ի հետ հրադադարի վերաբերյալ

18.03.2018 19:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Արևելյան Ղուտայում ապստամբները բանակցում են ՄԱԿ-ի հետ հրադադարի վերաբերյալ

Սիրիական ընդդիմության հսկողության տակ գտնվող Դամասկոսի Արևելյան Ղուտա թաղամասում գտնվող ապստամբների հիմնական խումբը հայտնել է Reuters գործակալությանը, որ իրենք բանակցում են ՄԱԿ-ի պատվիրակության հետ հրադադարի, օգնության և շտապ բժշկական օգնության կարիք ունեցողների դուրսբերման վերաբերյալ:

Չինաստանը կարող է հրաժարվել ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններից

«Մենք լուրջ բանակցություններ ենք վարում քաղաքացիների անվտանգությունը և պաշտպանությունը երաշխավորելու համար: Բանակցությունների ամենակարևոր կետը հրադադարն է, քաղաքացիների համար օգնության ապահովումը և Ղուտայից դուրս բժշկական օգնության անհրաժեշտություն ունեցող վիրավորների դուրսբերումը»,- ասել է Ստամբուլում գտնվող «Ֆայլաք ալ-Ռահման» խմբի խոսնակ Վաել Ալվանը:

Ալվանը հավելել է, որ «դուրս գալու և տարհանվելու» թեման չի քննարկվում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА